Իրանի ռազմավարական նպատակն է Կովկասում կայուն խաղաղությունն ու անվտանգությունը. Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի համար ռազմավարական նպատակ է տարածաշրջանում ընդհանուր անվտանգության և կայուն խաղաղության տարածումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:
Նա այս մասին ասել է Ազգային պաշտպանության բարձրագույն համալսարանի ոչ իրանցի ուսանողների ավարտական արարողության ժամանակ, հայտնում է mehrnews.com-ը:
«Պարսից ծոցում, Արևմտյան Ասիայում և Կովկասում ընդհանուր անվտանգության և կայուն խաղաղության տարածումն Իրանի համար ռազմավարական նպատակ է», - ասել է պաշտոնյան։