Լրահոս
Կարևոր


«Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է շատ նպատակային, բարձր պրոֆեսիոնալիզմով գործադրված ջանքեր իրավական թիմի կողմից:

«Սակայն այս գործողությունները ժամանակատարություն ունեն: Մյուս կողմից՝ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում նկատում ենք թերացումներ, և նաև բանակցային գործընթացն է, կարծես, սխալ տրամաբանությամբ ընթանում: Մարդասիրական հարցերի լուծումն ընկալվում է որպես քաղաքական հարցերի հանգուցալուծման ածանցվող հետևանք, ոչ թե նախապայման, այդ թվում՝ խաղաղության շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Իմ գնահատմամբ, առանց մարդասիրական խնդիրների լուծման, չենք կարող խաղաղության մասին խոսել: Այդ խնդիրների լուծումը նախ և առաջ պետք է ծառայի որպես հիմք և ապացույց, որ խաղաղությունը կարող է կենսունակ, երկարատև լինել, և այն իմիտացնող բնույթ չունի: Քանի դեռ այս խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել, պետք է բացառվի նաև այլաբնույթ հարթություններում փաստաթղթերի ստորագրումը: Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ցավոք, Հայաստանի իշխանությունները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, և կայացվող որոշումները չեն արտացոլում լիարժեք սուվերենությամբ օժտված պետության դիրքորոշումը, և արդյունքում մեզ համար այս խնդիրներն այս պահին էլ մնացել են անկատար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը:

Նշում է՝ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս այն երկխոսությունը, որ կարող է լինել հրաժարում դատական գործընթացներից: «Ինձ համար դա անթույլատրելի է նաև այն տեսանկյունից, որ այս պահին թեկուզ ժամանակավոր, թեկուզ միջանկյալ հաղթանակը Հայաստանը հստակորեն արձանագրել է հենց իրավական գործընթացներում, նաև իրավաբանական թիմերն են հաջողությամբ գործել, վարել և հաղթել ադրբեջանական պետությանը: Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավական հարթակն է: Ուստի, այդ հարթակում առկա զինատեսակներից Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի հրաժարվել, քանի դեռ իրեն հուզող խնդիրները երաշխավորված լուծումներ չեն ստացել»,-նշում է մեր զրուցակիցը: Մանրամասնում է նաև, թե օրվա իշխանությունների այս քայլը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կարող է ունենալ:

«Հրաժարվենք իրավական պահանջատիրությունից, բոլոր խնդիրները կստանան քաղաքական ճանապարհով հանգուցալուծումներ: Բայց, ցավոք, քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը վայրի է, այն արտացոլում է ոչ թե արդարությունը, ճշմարտությունը և իրավունքը, այլ ուժեղի քմահաճույքները: Կստացվի, որ միջպետական նշանակություն ունեցող հարցերը ոչ թե լուծում են ստացել իրավական ճանապարհով, որտեղ արտացոլված են օրենքով, միջազգային փաստաթղթերով պաշտպանվող պետությունների կամ նրանց քաղաքացիների շահերը, այլ վայրի քաղաքականության արդյունքում պաշտպանվել են հենց Ադրբեջանի շահերը, որոնք հակասում են հենց միջազգային իրավունքին: Վերջին տարիներին Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ խախտելով Հայաստանի սուվերենությունը, բայց շատ ավելի վտանգավոր է, որ այն պետական մակարդակով ծրագրում և իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, և իրավական գործընթացներից հրաժարվելը կնշանակի, որ քաղաքական գործընթացներով օրինականացվում է Ադրբեջանի՝ պատկերավոր ասած՝ այս ավարը, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին»,-ընդգծում է իրավապաշտպանը:

Ադրբեջանի վարքագծին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը, չի՞ նկատում Ադրբեջանում տեղի ունեցող դատական ապօրինի գործընթացները: Սահակյանն արձագանքում է՝ միջազգային հանրության լռությունն իր համար շատ ընկալելի է: «Եթե նրանք տեսնում են հարցի քաղաքական լուծում երկխոսության ճանապարհով, որի պայմաններում չեն վտանգի իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ լռությունը կսպասարկի միջազգային կառույցների կամ պետությունների շահերը: Տարածաշրջանում տարիներ ի վեր Ադրբեջանը կարողացել է ավելի մեծ հետաքրքրություններ ստեղծել գերտերությունների համար, քան Հայաստանը: Ուստի, այդ լռությամբ միջազգային գործընկերները վերջնարդյունքում սպասարկում են իրենց իսկ սեփական՝ ազգային, պետական շահերը, չվտանգելով հանուն Հայաստանի իրենց բարիդրացիական փոխհարաբերությունները տնտեսական, ռազմական ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ, որն ավելի ազդեցիկ և մեծ հետաքրքրություն ներկայացնող պետություն է դարձել այս տարածաշրջանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ադրբեջանը գործի է դնում բոլոր ջանքերը տարբեր ոլորտների հայ գործիչներին հեղինակազրկելու համար: Խաղաղության նոբել յան մրցանակի առաջադրված Ռուբեն Վարդանյանի դեմ մի իսկական արշավ սկսեց, ամեն ինչ մատուցվեց հակառուսականության ընդհանուր տիրույթում: «Պետք է հասկանանք Ռուբեն Վարդանյան ֆենոմենը: Կարծում եմ՝ Ադրբեջանի ընկալումներում դա այն անձն է, որն, իրականացնելով հայանպաստ գործունեություն, կարողացել է նպաստել հայկականությանն առնչվող խնդիրների լուծմանը: Ուժեղ հայը, ուժեղ Հայաստանը կամ ուժեղ Արցախը հակակոնցեպտուալ են ադրբեջանական քաղաքականությանը, և նրանք պատրաստ են վնասազերծել բոլոր այն անձանց, կառույցներին, որոնք կարող են նպաստ բերել հայկական պետականության ուժեղացմանը կամ հայի տեսակի զարգացմանն ու հզորացմանը: Ռուբեն Վարդանյանի և տարբեր ժամանակահատվածներում այլ անձանց գործունեությունն է նպաստել զարգացմանը և ընկալվել որպես Ադրբեջանին վնասող, նրանք այդ քարոզչությունն իրականացնելու են, և այդ քարոզչական ճանապարհին օգտագործվելու են անձինք, ռեսուրսներ, կապեր և այլն:

Կարծում եմ՝ Ադրբեջանը կարողանում է ներքին իր տրամադրությունների վրա ազդել իր գործելակերպով, կարծում եմ՝ անգամ Հայաստանի քաղաքական դաշտը այս փուլում ենթարկվում է նաև ադրբեջանական ազդեցություններին: Ուստի, այս համատեքստում պետք է դիտարկել այդ արշավը»,ասում է իրավապաշտպանը: Հայաստանի օրվա իշխանություններն իրենց յուրաքանչյուր քայլ արդարացնում են խաղաղություն հաստատելու, «խաղաղության պայմանագիր» կնքելու ցանկությամբ: Որևէ բանական մարդ չի կարող չցանկանալ խաղաղություն, բայց իշխանությունների այս չմտածված, չհաշվարկված, անհիմն քայլերն արդյոք մեզ էլ ավելի խոցելի չեն դարձնո՞ւմ: «Խաղաղությունն իսկապես մեծ ձեռքբերում է յուրաքանչյուր հաջողակ պետության համար, և սա այնքան կարևոր նպատակ է, որ որոշ միջոցներ պետք է գործադրվեն:

Առանց իրական խաղաղության չենք կարող ապահով և անվտանգ Հայաստան կառուցել: Բայց իմ գնահատմամբ, խաղաղությունը պետք է պարտադրել: Խաղաղությունը չի շնորհվում մուրացկանության արդյունքում: Բոլոր այն պետությունները, որոնք կարողացել են անվտանգություն ապահովել իրենց քաղաքացիների համար, պարտադրել են խաղաղություն, և այդ երկարատև խաղաղության գրավականն ուժեղ պետությունն է: Այլ պայմաններում խաղաղության թեզն ընդամենը միջոց է ագրեսիվ քաղաքականություն վարելու, ընդմիջումներ վերցնելու, վերադասավորումների համար: Չգիտեմ որևէ փորձ, երբ թույլ պետությունը կարող է ագրեսիվ ձգտումներ ունեցող հարևան պետությունից երաշխավորել իր անվտանգությունը՝ պարզապես խաղաղության վերաբերյալ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելով: Դրա համար խաղաղությանը վերաբերող փաստաթղթերը նախ պետք է ունենան պատշաճ իրավական երաշխավորվածություն, ինչը նշանակում է, որ դրանք պետք է սպասարկեն իրավական գործընթացները:

Հայաստանը դրանից հրաժարվելու պարզապես իրավունք չունի: Մյուս կողմից, այդ խաղաղությունը պետք է պարտադրել երկրում լրջագույն ռեֆորմներ իրականացնելու ճանապարհով: Դրանք նախ և առաջ պետք է ուղղված լինեն երկրի պաշտպանունակությանը և հայրենիքի նկատմամբ հայրենասիրական վերաբերմունքի ամրապնդմանը: Եթե այդ գործոնները համակցվեն, կկարողանանք կերտել խաղաղություն, այլապես խաղաղության այս օրակարգը կեղծ եմ համարում, և, իմ գնահատմամբ, դա Ադրբեջանի կողմից ժամանակ շահելու, վերադասավորվելու, իսկ երկարաժամկետ կտրվածքով նաև Հայաստանը զավթելու քաղաքականության մի մաս է»,-եզրափակում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա Սողոմոնյան