Սա այլևս այն Լիոնելը չէ, որը Բարսելոնայում էր. Վալենսիա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադոլֆո Վալենսիան կիսվել է 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով։
«Սա այլևս այն Լիոնելը չէ, որը «Բարսելոնայում» էր: Այն ժամանակ նա կարող էր միայնակ հաղթել թիմի կեսին, իսկ հիմա տարիքի պատճառով կորցրել է արագությունն ու ուժը։ Կոլումբիայի հավաքականի մեր երիտասարդ տղաները պետք է հասկանան, որ սա նույն Մեսսին չէ։ Այս պահին ցանկացած խաղացող կարող է լավ հսկել նրան»,- Վալենսիայի խոսքերն է փոխանցում Tyc Sports-ը, փոխանցում է armsport.am-ը:
2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ Արգենտինա-Կոլումբիա հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ 04։00-ին։