Իսրայելի Քնեսեթը կողմ է քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ բանաձևին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հուլիսի 18-ին քվեարկել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի օգտին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ The Times of Israel-ին հղումով։
Հաղորդվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 9 մարդ։ Բանաձևն ամբողջովին մերժում է պաղեստինյան պետության ստեղծումը՝ նույնիսկ Իսրայելի հետ բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորման շրջանակներում:
«Իսրայելի Քնեսեթը վճռականապես դեմ է Հորդանանի արևմուտքում պաղեստինյան պետության ստեղծմանը: Պաղեստինյան պետության ստեղծումը Իսրայել երկրի սրտում գոյութենաբանական վտանգ կստեղծի Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար, կհավերժացնի իսրայելապաղեստինյան հակամարտությունը և կապակայունացնի տարածաշրջանը», - ասված է բանաձևում։