Լրահոս
Կարևոր


Տնտեսության արգելակների՝ ի հայտ եկող ծանր հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ տնտեսագետները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Իսկ նախանշվող խնդիրների խորացումը կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների, քանի դեռ քայլեր չեն ձեռնարկվում առողջ տնտեսական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այդ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ պետական բյուջեում այս տարվա առաջին կեսին նախատեսվածից 10 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել՝ շուրջ 300 միլիոն դոլար պակաս։ Ու եթե մեկ տարի առաջ իշխանություններն անընդհատ գերակատարված պլաններով էին հպարտանում, Փաշինյանն էլ անընդհատ ցուցանիշներ էր ներկայացնում, ապա հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում:

Ավելին, երրորդ եռամսյակում այդ մտահոգիչ պատկերը կարող է ոչ միայն պահպանվել, այլև խորանալ։ Ինչպես նշում են փորձագետները, այսպիսի իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության անառողջ վիճակով։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի բարձր տնտեսական աճը պայմանավորված էր զուտ արտաքին գործոններով։ Ու Հայաստանը սկսեց մեծ օգուտներ ստանալ վերարտահանումից, բայց այս տարի արդեն տնտեսական աճի շրջանակում մեծ մասնաբաժին ձեռք բերեց ոսկերչական ապրանքների արտահանումը, երբ հումքը ներկրվում է Հայաստան, ապա դրա վրա որոշակի աշխատանքներ կատարելուց հետո դուրս հանվում։ Վերջին ամիսներին էլ արդեն ոսկերչական ապրանքների՝ Հայաստանից արտահանման էական կրճատում է նկատվում։

Ոսկերչական ոլորտն էական ներգործություն ունի տնտեսական ցուցանիշների վրա, բայց հարկային եկամուտներ գեներացնելու տեսանկյունից դրա ներուժը բարձր չէ։ Բյուջե 2024-ը հաստատելիս գործադիրը նախատեսել էր այս տարի ավելի քան 2,7 տրիլիոն դրամ հավաքել, բայց ծախսել ավելի շատ՝ մոտ 3,3 տրիլիոն։ Ու հիմա, երբ նախատեսվածից քիչ հարկային մուտքեր են գրանցվել, իշխանությունները մտադիր չեն նվազեցնել նախատեսվող ծախսերը։ Խոսքը հատկապես վերաբերում է այն ծախսերին, որոնցից սնվում են իշխանությունները, սակայն որևէ արդյունք չեն ստեղծում երկրի համար։

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են շատ բարձր աշխատավարձ ստանալ, միլիոններով պարգևավճարներից օգտվել, անիմաստ գործուղումների մեկնել, իսկ սովորական աշխատողները, որոնց աշխատավարձը մեր-երկու հազարով կա՛մ ավելանա, կա՛մ չավելանա, միևնույնն է, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Ու սա հերիք չէ, իշխանություններն առաջնորդվում են ամենահեշտ ճանապարհով՝ մի կողմից ավելացնում են տնտեսվարողների վրա դրված հարկերը, իսկ մյուս կողմից էլ դիմում են արտաքին պարտքն ավելացնելու տարբերակի օգնությանը։ Իսկ հարկային բեռի ավելացման արդյունքում հիմնականում տուժում է փոքր ու միջին բիզնեսը, որն առանց այն էլ դժվարությամբ է գոյատևում։ Այդ քաղաքականության շրջանակում է, որ հանվեց եկամտային հարկի արտոնությունը, և միկրոբիզնեսը ևս ընդհանուր հարկման տակ դաշտ բերվեց։

Նախկին հաստատուն 5 հազար դրամի փոխարեն նոր պայմաններում միկրոձեռնարկատիրության ոլորտում գործողներն աշխատավարձից վճարում են 20 տոկոս եկամտային հարկ։ Այսինքն, այս դաշտի ներկայացուցիչների համար հարկային բեռը միանգամից 4 անգամ ավելացվեց։ Ու պատահական չէ, որ մեկ տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը կրճատվել է շուրջ 3,5 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։ Իսկ եթե փոքր ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց թիվը նվազում է, դա իր ազդեցությունն է ունենում նաև ընդհանուր տնտեսական միջավայրի վրա։ Եվ մեր երկրում բիզնես վարելը դառնում է ավելի բարդ, ինչն էլ վանում է ներդրողներին։ Մյուս ուղղությունը, որի հետ իշխանությունները հույսեր են կապում բյուջեի ճեղքերը լցնելու նպատակով, վերաբերում է նոր պարտքերի ներգրավմանը։

Ինչպես հիշում եք, իշխանությունները խոստացել էին մի շարք համակարգային բարեփոխումներ իրականացնել, դրանցից մեկն էլ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն էր, որ հիմա արդեն պետք է մասնակի գործեր։ Բայց այս ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնացել, քանի որ չկան համապատասխան միջոցներ։ Ու, ահա, առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կյանքի կոչելու համար կառավարությունը որոշում է ընդունել 25 տարի մարման ժամկետով 102 միլիոն եվրոյի նոր վարկ վերցնել։ Նույն տրամաբանությունը գործում է նաև այլ ծրագրերի իրականացման դեպքում։ Ռեկորդային չափով պարտքը մեծացնելու արդյունքում է, որ այս տարի պետական պարտքի ծավալները հատեցին 12 մլրդ դոլարի շեմը։ Ու նման չափերի դեպքում միայն արտաքին պարտքի սպասարկումը արդեն իսկ մեծ ծանրություն է Հայաստանի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում