ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ բաժնետոմսերի շուկան հուլիսի 24-ին փակվել է անկմամբ. S&P 500 և Nasdaq ինդեքսներն իջել են մինչև 2022 թվականից ի վեր վատթարագույն ցուցանիշներ, իսկ յոթ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) hսկաների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 միլիարդ դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Forbes-ին հղումով։
S&P 500 բազային ինդեքսի 2,3 % անկումը դարձել է ամենազգալին 2022 թ. դեկտեմբերից ի վեր: Nasdaq-ի 3,6 % նվազումը դարձել է վատթարագույնը 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրել է ավելի պակաս կորուստներ՝ 1,3 %:
Բացի այդ, հուլիսի 24-ին դիտվել է Tesla, Alphabet և Visa ընկերությունների բաժնետոմսերի անկում համապատասխանաբար 12 %-ով, 5 %-ով և 4 %-ով։ Նաև սրընթաց անկում են գրանցել Amazon-ի, Apple-ի, Meta-ի, Microsoft-ի և Nvidia-ի բաժնետոմսերը։ Ըստ Forbes-ի գնահատումների՝ ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների (վերը թվարկված բոլոր ընկերությունները, բացառությամբ Visa-ի) շուկայական արժեքն, ընդհանուր առմամբ, նվազել է 770 միլիարդ դոլարով: