ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության Խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին։ Նա կփոխարինի Տովյո Կլաարին, որի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին: Այս մասին հաղորդում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Գրոնոն, որը նշանակվել է նախնական 12-ամսյա ժամկետով, իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից։
Նա կշարունակի իր նախորդների աշխատանքը՝ նպաստելով տարածաշրջանում ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների իրականացմանը։ Գրոնոն կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանի ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ։