Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային և Սլովակիային՝ դադարեցնելով Ռուսաստանից նավթի տարանցումը հակամարտության հարցում դիրքորոշման պատճառով՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյաշը։
«Ուկրաինան շանտաժի է ենթարկում երկու երկրներին, որոնք հանդես են գալիս խաղաղության և հրադադարի օգտին»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ եթե իրավիճակը չկարգավորվի, վառելիքը չի բավականացնի։
Նա Ուկրաինային մեղադրել է Եվրամիության անդամների էներգամատակարարումը խախտելու համար։ Գուլյաշը հույս է հայտնել, որ Ուկրաինան կվերականգնի այն իրավիճակը, երբ Հունգարիան «հասանելիություն ուներ ռուսական նավթին»։