ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեկ այլ մտահոգիչ տարր այն է, որ Միացյալ Նահանգները վերջերս Կորեայի Հանրապետության հետ ստորագրել է միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիր», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ առայժմ Մոսկվան նույնիսկ չի կարողանում պարզաբանում ստանալ, թե դա ինչ է նշանակում։
«Սակայն չենք կասկածում, որ դա լրացուցիչ ահազանգ է առաջացնում», - ընդգծել է նա։