Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ Լիբանանից
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կառավարությունը ևս մեկ անգամ կոչ է արել Լիբանանում գտնվող Գերմանիայի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը Մերձավոր Արևելքում էսկալացիայի սպառնալիքի պատճառով, հայտնում է գերմանական Bild թերթը:
Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մոտ 1,300 մարդ գտնվում է Լիբանանում, ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
«2023 թվականի հոկտեմբերից մենք ունենք ճամփորդության նախազգուշացում և Լիբանանը լքելու հրամանը», - ասել է խոսնակը:
Նա կոչ է արել բոլոր գերմանացիներին օգտագործել երկիրը լքելու դեռևս առկա հնարավորությունները «և դա անել շտապ»։
Մինչդեռ երկրից հեռանալու հնարավորություններն իսկապես նվազում են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Lufthansa Group-ը (ներառյալ Swiss-ը, Lufthansa-ն և Eurowings-ը) դադարեցրել է թռիչքները դեպի Բեյրութ մինչև երեքշաբթի՝ հուլիսի 30-ը ներառյալ: Չեղարկվել է 5 հետադարձ չվերթ:
Նշենք, որ վերջին շրջանում Լիբանանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների էկալացիայի վտանգ է առաջացել, ինչի ֆոնին մի շարք պետություններ իրենց քաղաքացիներին Լիբանանից հեռանալու կոչեր են արել: