Նորահայտումներ են գտնվել Սանահին վանական համալիրում՝ խաչաքանդակներով ու բուսական զարդաքանդակներով
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021-2022 թթ., վերականգնման ծրագրի շրջանակներում, Հուշարձանների վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի հետ համատեղ իրականացրել է Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի պեղումները (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան)։
Հայտնաբերվել են 11-12-րդ դդ. խեցեղեն, այդ թվում՝ եզակի ճակտոններ՝ խաչաքանդակներով ու բուսական զարդաքանդակներով, որոնցից ավելի վաղ հանդիպել են Էջմիածնում, Զվարթնոցում և Դվինում։
Նորահայտումները հանձնվել և ցուցադրվում են Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում։