Լրահոս
Կարևոր


Իրանին պատերազմ պետք չէ, իսկ Իսրայելը կրկին սրելու է իրավիճակը

Քաղաքականություն

Ամերիկյան Politico պարբերականի տեղեկություններով, Իրանի իշխանությունները կարող են մտքափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակման հարցում։ Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին օրերին Բայդենի վարչակազմն աշխատել է դիվանագիտական ​​ուղիներով՝ ներգրավելով իր մերձավոր արևելյան դաշնակիցներին ու համոզելով Թեհրանին՝ վերանայել Իսրայելի վրա ռազմական հարձակման իր որոշումը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ իրենք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ակնկալում են իրանական որոշակի պատասխան Իսմայիլ Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, կարծես, մտափոխվել է, և ԱՄՆ-ն մոտ ապագայում մեծ հարձակում Իսրայելի վրա չի ակնկալում:

Մի քանի օր շարունակ մամուլը գուժում է, որ Իրանը 24, 48 կամ 72 ժամերի ընթացքում մեծ հարձակում է գործելու Իսրայելի վրա։ Շատ վերլուծաբաններ էլ նկատում էին, որ նոր հարձակումն առանձնապես չի տարբերվելու ապրիլին ձախողված հրետակոծությունից, երբ Թեհրանը սեփական դեմքը փրկելու համար մի քանի հարյուր հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնք գրեթե բոլորն էլ խոցվել էին օդում։ Իսրայելը, սեփական շահերից ելնելով սրում է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ փորձելով ներքաշել նաև իր դաշնակից ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի այլ երկրների, իսկ ոչ Իրանին, ոչ տարածաշրջանի որևէ այլ երկրի լայնածավալ պատերազմ անհրաժեշտ չէ։

Միևնույն ժամանակ, Թեհրանը սեփական դեմքը փրկելու լրջագույն խնդիր ունի, իսկ բուն Թեհրանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահպանության տակ գտնվող բնակելի համալիրում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ոչնչացումը ռեպուտացիոն ծանր հարված էր Իրանի համար։

Այժմ էլ, ըստ ամենայնի, կամ դեմքը փրկելու մեղմ գործողություն կիրականացնեն, կամ էլ, ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, որևէ քայլի չեն դիմի։ Խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի հանգստացնելու Իսրայելին, որը շարունակելու է քչփորել մեղվի բույնը։ 

Հեղինե Ոսկանյան 

«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանՈմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ