ՌԴ ԶՈՒ-ի պատասխանն Ուկրաինային չի ուշանա․ ՌԴ ԱԳՆ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ռուսաստանի Զինված ուժերի կոշտ պատասխանը չի ուշանա:
Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կիևի ռեժիմը շարունակում է իր ահաբեկել Ռուսաստանի խաղաղ բնակչությանը։ Շատ լավ հասկանում են, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից ոչ մի իմաստ չունեն, բայց շարունակում են մշակել իրենց տերերի տված առաջադրանքները։
Կասկած չկա, որ այդ հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները, ներառյալ նրանց արտասահմանյան կուրատորները, պատասխանատվություն կկրեն դրանց համար։ ՌԴ ԶՈՒ-ի կոշտ պատասխանը չի ուշանա. հերթական անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին հանդես գալ ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները դատապարտող հայտարարությամբ»,-ասել Է Զախարովան։