Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ, ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում:
«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։