Հունաստանում հայտնաբերվել է 2,500 տարվա խճանկար (լուսանկարներ)
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի Էրեթրիա քաղաքում հնագետները հայտնաբերել են խճանկար, որտեղ պատկերված են մերկ սատիրներ՝ հին հունական դիցաբանության կերպարներ: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։
2,5 հազար տարվա պատմություն ունեցող խճանկարը զարդարում է Ապոլլոն Դաֆնիֆորի սրբավայրի մոտ հայտնաբերված կառույցի հատակը։ Ըստ գիտնականների՝ այս արտեֆակտը թվագրվում է մ.թ.ա 4-րդ դարով: Խճաքարով խճանկարը պատկերում է բնության երկու ոգիներ՝ եղջյուրներով և պոչով: Նրանցից մեկը ֆլեյտա է նվագում, իսկ մյուսը պարում է։
Սատիրները հին հունական դիցաբանության հայտնի կերպարներ են, որոնք նկարագրված են որպես Դիոնիսոս աստծո ուղեկիցները, որոնք ապրում էին անտառներում, լեռներում և արոտավայրերում։