«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը չի մասնակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի։ Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։
«Մենք չենք մասնակցի բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումը միջնորդներին (Եգիպտոս, Կատար և ԱՄՆ) խնդրել է նոր բանակցություններ անցկացնելու փոխարեն ներկայացնել նախապես համաձայնեցվածի իրագործման ծրագիր, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատկերացումների և ՄԱԿ ԱԽ բանաձևերի վրա։