Լրահոս
Կարևոր


Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, «ներքին գործ է», բայց.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի զանազան-զարմանազան բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդն էին վայելում, բավականին մտահոգիչ զարգացումներ արձանագրվեցին: Թեպետ «մտահոգիչ» բնորոշումը պետք է արդեն հնացած համարել, քանզի Հայաստանում ու մեր երկրի շուրջ, մեր պետության հետագայի հետ շաղկապված իրադարձությունները ոչ թե այդպիսին են, այլ վաղուց վերածվել են տագնապահարույց, եթե ոչ՝ սպառնալի գործընթացների: Ուշադրություն գրաված առաջին տեղեկությունն այն էր, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը օրերս հայտարարեց, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրից» հանել էլ ավելի «այսպես կոչված»՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ:

Դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին, որ Հայաստանի հանրությունը նման տեղեկությունն առաջինն իմանում է ադրբեջանական աղբյուրներից ու Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունից: Չնայած, դա ոչ պակաս խայտառակություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք 2018-ի «թավշյա» Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակում ժողովրդին իր բանակցային պայմանավորվածությունները ներկայացնելու մասին հայտարարության պարագաները: Փաշինյանը, ինչպես քաջ հայտնի է, վաղուց անցել է «ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» փակ ռեժիմին: Ինչ վերաբերում է ադրբեջանական պաշտոնյայի հայտարարությանը, ապա նա մասնավորապես նաև նշել է, թե՝ չեն ցանկանում բարդացնել «խաղաղության համաձայնագրի» ավարտի գործընթացը, այդ պատճառով էլ որոշել են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթը հանել տեքստից: Թե ինչի՞ դիմաց են ադրբեջանական բանակցողները նման «լայն ժեստ» արել, կարելի է միայն կռահել: Բայց մինչ այդ շարունակենք:

Ամիրբեկովը հայտարարել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի Սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»: Ալիևը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջադրել: Խոսքը կոնկրետ Սահմանադրության նախաբանի մասին է, որը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, որն էլ, իր հերթին, ընդունվել է, բնականաբար, հիմնվելով «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989-ի դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշման վրա: Ալիևը դրա տակ «տարածքային պահանջներ» է տեսնում: Բայց բուն հարցն այն է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը գործնականում աներևակայելի հակապետական քայլ կլինի, ի լրումն, դա որոշակիորեն կնշանակի Անկախության հռչակագրի չեղարկում, ոը նույնն է, թե՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարվի լուծարված: Որպես պետություն՝ լուծարված: Ինչն է հատկանշական. Ադրբեջանական պաշտոնյայի հիշյալ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին «պարտիզանաբար» լռելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն, այն էլ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը, բարեհաճեց ձայն հանել՝ մասնավորապես հայտարարելով. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Նման հայտարարություն Հայաստանից առաջին անգամ չի արվում: Եվ դա անվերապահ ճիշտ է: Բայց... Շատ ավելի էական է այլ բան, կամ ավելի շուտ՝ էական են այլ հանգամանքներ: Հարկավ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Նորից բայց (ու այստեղ, ըստ ժանրի կանոնների, պետք է ընդգծված բազմակետ դնել)... Իսկ ո՞վ կամ ինչի՞ց ելնելով կարող է որևէ մեկը վստահ լինել, որ «ներքին գործ, ներքին գործ» ասելով՝ փաշինյանական իշխանությունը չի կատարելու կամ չի պատրաստվում կատարել ադրբեջանաթուրքական պահանջները, հենց այն պահանջը, որն առաջադրել է Ալիևը և, որի մասին արդեն խոսեցինք: Այսինքն, փոփոխություններն անել «ներքին գործ» փաթեթավորմամբ, ինչից էությունը չի փոխվում: Չկա նման երաշխիք: Առավել ևս այն համատեքստում, երբ ադրբեջանական կողմը խոսում է «միջանցքի» հարցը, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստվող կամ բանակցվող տեքստից հանելու համաձայնության մասին:

Բանակցություններում, առավել ևս՝ թուրքերի կամ ադրբեջանական թուրքերի հետ բանակցություններում, մանավանդ՝ անմիջնորդ բանակցություններում ուղղակի անհավանական է, որ այդ «զիջման» դիմաց (եթե դա առհասարակ կարելի է «զիջում» համարել) Ալիևը որևէ այլ պարտավորություն Փաշինյանից կորզած չլինի: Դա կարող է լինել ինչի վերաբերյալ ասես՝ սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն հանձնելուց սկսած (ասենք՝ Կիրանցի օրինակով), «ներքին գործի» անվան տակ կամ «փափուկ բարձի» քողարկմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը ադրբեջանաթուրքական փոփոխությունների ենթարկելու մասին պայմանավորվածությամբ վերջացրած: Քանի՞ տոկոս վստահություն կարելի է ունենալ Փաշինյանի գլխավորած կառավարության ու նրա ԱԳՆ-ի կամ որևէ այլ գերատեսչության հայտարարությանը: Հարցը հռետորական է, առավել ևս, որ այդ տոկոսն արտահայտվում է «ամենակլոր» թվով, ինչպիսին սարկազմով կարելի է համարել «0»-ն: Կարծում եք, թե ադրբեջանական պահանջները Փաշինյանի իշխանությունն ու ՔՊ-ն չեն կատարի՞: Տեսեք, օրինակ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել-չճանաչելն էլ էր Հայաստանի «ներքին գործը»: Ո՞ւմ ինչ, թե ում անկախությունն է Հայաստանը ճանաչում:

Բայց նշված, ի դեպ, բավականին արկածախնդրական քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանն առանց երկիմաստությունների, բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը դա արել է Թուրքիայի պահանջով (խնդրանքով, պարտադրանքով, ընտրեք՝ որ բառը ձեզ հաճո է): Էականն այն է, որ Թուրքիան ասել է, Փաշինյանն արագորեն արել է դա: Նույնը և Սահմանադրության փոփոխության հարցը: Նախ՝ Ալիևն ու Փաշինյանը գրեթե միաժամանակ (երևի հատուկ վայրկյանացույց էին միացրել) հայտարարեցին ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին: Եվ հետո՝ արդեն կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով: Հիմա Ալիևը Սահմանադրության փոփոխությունն է ուզում, շատ կարճ ժամանակ անց ուզելու է ադրբեջանական թուրքերի «վերադարձը» Հայաստան:

Ու առհասարակ, Ալիևի «ուզում»-ները կսպառվեն, երբ վերջանա կամ վերանա Հայաստանի Հանրապետությունը: Դա է եղել ու դա է շարունակում մնալ ադրբեջանաթուրքական ծրագիրը: Սակայն Հայաստանում այս տագնապները, կարծեք, անհանգստացնում են միայն հասարակության մի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին, մի քանի քաղաքագետների ու վերջ: Հետաքրքիր է, թե է՛լ ի՞նչ պետք է լինի, որպեսզի Հայաստանի հանրությունը թմբիրից սկսի դուրս գալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար