Լրահոս
Կարևոր


«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս իշխանությունների վարքագիծը գլոբալ առումով քաղաքական տեսակետից պայմանավորված է բնական գործոններով: Երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու փորձերը որևէ էական արդյունքներ չտվեցին, զիջումները, որոնք արվեցին արևմտյան հարթակներում, այդ թվում՝ նաև նրանց դրդմամբ, Արցախյան հարցի, Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» գործընթացի, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, էական արդյունք չտվեցին: Արևմուտքն օգտագործեց Հայաստանի իշխանություններին, ինչպես սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց և, ըստ էության, դուրս շպրտեց»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում է վերլուծել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անհոգ վարքագիծը տարածաշրջանային լարվածության ֆոնին:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են, որ իրենցից որևէ բան կախված չէ: «Իրենց հետ որևէ լուրջ խոսակցություն ո՛չ Արևմուտքից են տանում, ո՛չ Արևելքից, ո՛չ էլ, առավել ևս, Հյուսիսից: Հաշտվել են այն մտքի հետ, որ համաշխարհային և ռեգիոնալ քաղաքական պրոցեսներում մանրադրամ են, և հիմա թուլացել են ու փորձում են հաճույք ստանալ, քանի դեռ կարող են այդ հաճույքը ստանալ: Շատ լավ հասկանում են, որ եթե համաշխարհային կամ ռեգիոնալ բնույթի պրոցեսներ սկսվեն, խոսքը պատերազմական գործողությունների մասին է, իրենցից կրկին ոչինչ կախված չէ: Հիմա փորձում են իրենց ճակատագիրը փորձության չենթարկել: Դրանով են պայմանավորված այս շոուները՝ հեծանիվ քշել, տարբեր փառատոններում «տժժալ», մի ամսով արձակուրդ մեկնել և այնտեղից նկարներ ու տեսանյութեր հրապարակել, լոբի մաքրելու տեսարաններ ապահովել»,-նշում է քաղտեխնոլոգը:

Կարծում է, որ այս ամենն ուղղված է նաև ներքին լսարանին: «Քարոզչական հերթական ծամոնն է, որ իրավիճակն այնքան հանգիստ է, այնքան վերահսկելի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտահոգության կարիք չունեն, անվտանգային խնդիրները մի կողմ են դրել, դրանք իրենց համար առաջնային չեն, անգամ «խաղաղություն» բառն այնքան չեն շահարկում, որքան վերջին չորս տարվա ընթացքում: Այսինքն, ամեն ինչ այնքան լավ է, որ կարող են հաճույք ստանալ, նույնն էլ խորհուրդ են տալիս ժողովրդին: Հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ, ինչպես իրենցից կախված չէր, որ այդ պաշտոնն իրենց ձեռքն ընկավ, նույն կերպ էլ իրենցից կախված չէ, թե ինչպես պաշտոնը և բյուջեից օգտվելու հնարավորությունն իրենց ձեռքից կտանեն: Մյուս կողմից, ընդդիմադիրներին կեղծ մանիպուլ յացիաներով և վստահության շոուներով փորձում են հիասթափեցնել, հասկացնել, որ անիմաստ է ինչ-որ բանով զբաղվել, քանի որ ամեն ինչն իբր վերահսկողության տակ է»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Քաղաքական քննարկումների տիրույթում կա Սահմանադրության փոփոխության հարցը: Սակայն իշխանությունները, կարծես թե, այնքան էլ չեն շտապում: «Սահմանադրական փոփոխությունը ոչ թե ներքին, այլ արտաքին պահանջ է: Ադրբեջանը և, ամենայն հավանականությամբ, Թուրքիան, որը հիմա բոլոր հարցերը փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել, նման պահանջ են դրել: Ընդ որում, այդ պահանջն էլ է կեղծ: Իրականում Ադրբեջանին առանձնապես չի հետաքրքրում՝ քո Սահմանադրության մեջ ինչ է գրված: Ադրբեջանը գետնի վրա իրական քաղաքականություն վարող երկիր է, Ադրբեջանի ղեկավարն այսօր իր հարցերը լուծում է ոչ թե թղթեր ստորագրելով, այս կամ այն փաստաթղթում ինչ-որ դրույթներ հանելով կամ ավելացնելով, այլ նրա քաղաքականությունը հիմնված է ուժերի բալանսի վրա: Ադրբեջանը բացարձակապես հետաքրքրություն չունի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու հարցում: Անընդհատ նախապայմաններ է դնում, որոնք և՛ զգայուն են, և՛ երկար ժամանակ են պահանջում, այսպիսով արհեստականորեն ձգում է խաղաղության փաստաթղթի շուրջ քննարկումները, զարգացումները: Մեկ հարց է դնում, որ պետք է Սահմանադրությունը փոխես, դրանից հետո կստորագրենք, հասկանալով, որ Սահմանադրություն փոխելը պրոտոկոլային հարց է, պրոցեդուրա է պահանջում, երկուերեք տարվա հարց է, մեկ-երկու ամսվա մեջ չես կարող անել, եթե անգամ շատ ցանկանաս: Մեկ նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է նախապայման լինի, հետո խոսելու է «ադրբեջանցի փախստականների՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի» և նրանց անվտանգության ապահովման մասին, և այսպես շարունակ: Անընդհատ ինչ-որ նախապայմաններ են դրվելու, որոնք մաքսիմալ ձգձգելու են պրոցեսը: Ադրբեջանին բացարձակ չի հետաքրքրում, թե այսօրվա ռեալություններում Հայաստանի Սահմանադրությունում ինչ է գրված, տարածքային նկրտումներ կա՞ն հարևան երկրների նկատմամբ, թե՞ ոչ: Քանի որ Ադրբեջանի կողմից դրվող օրակարգը կեղծ է, դրանք ընդամենը նախապայմաններ են, որոնք պետք է ի չիք դարձնեն ցանկացած «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, այդ իսկ պատճառով Սահմանադրության փոփոխման շուրջ պրոցեսը Հայաստանում էլ իրական գործընթացի չի վերածվում, որովհետև Հայաստանի ներսում դրա պահանջարկը չկա: Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կարող է լինել, բայց եթե դա երկրի կառավարման համակարգին չի վերաբերում, մնացած հարցերը տեխնիկական են ու չեն կարող լինել հրատապ»,-հավելում է քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ Ալիևի բոլոր քայլերը շատ հաշվարկված են, համակարգված, նա հետևողականորեն իր խաղը տանում է առաջ:

«Ցանկացած փաստաթուղթ գործնականում որևէ նշանակություն չի ունենալու, որովհետև ամեն ինչ որոշում է ուժերի բալանսը: Ադրբեջանի ինչի՞ն է պետք որևէ փաստաթուղթ ստորագրել և թեկուզ ֆորմալ առումով սահմանափակել իր մանևրները, երբ կարողանում է այստեղի իր ներկայացուցիչներով՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, իր ուզածն առանց որևէ կրակոցի ստանալ, ինչպես դա եղավ Տավուշում, ինչպես ակնկալում է, որ կլինի անկլավների և իր այլ ծրագրերի հետ կապված»,-ասում է Հակոբյանը:

Իշխանությունները պատրաստվում են 2026 թ.-ի ընտրություններին: Անասելի ցածր վարկանիշ ունեցող, կյանքի բոլոր ոլորտներում կառավարումը տապալած քաղաքական ուժը հույս ունի վերընտրվել: Ո՞րն է նրանց լավատեսության աղբյուրը, հույսը: «Հայաստանի իշխանություններն իրենց շոուներով, մարդկանց սպառողական բնազդներն արթնացնելու մեսիջներով փորձում են ձևավորել բիոմասսային բնորոշ մթնոլորտ, որ երկրում քաղաքական պրոցեսներ չլինեն: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին: Հայաստանի իշխանությունները, հասկանալով, որ իրենցից որևէ բան կախված չէ արտաքին քաղաքական պրոցեսներում, այնուամենայնիվ, հույս ունեն առաջիկա հերթական ընտրություններում ինչ-որ առավելություններ ունենալ, եթե ինչոր մի ձևով իրենց հաջողվի արտաքին պրոցեսներում ողջ և կուշտ մնալ: Եթե Հայաստանում այնպիսի պրոցեսներ լինեն, որոնք կհամադրվեն արտաքին քաղաքական զարգացումների հետ, ապա հոգու խորքում նրանք նախապատրաստվում են նաև արտահերթ ընտրական գործընթացների: Բայց հաշվի առնենք, որ 2026 թ.-ի ընտրություններն էլ սարի հետևում չեն: Հույսը դնում են նրա վրա, որ ընդդիմադիր ճակատն իրենցից էլ ավելի թույլ կլինի: Իհարկե, այսօր շատ թույլ են, չունեն ընտրազանգված, չունեն փողոցի զանգված, ունեն ընդամենն ուժային ռեսուրս, ի դեմս ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, որոնց հետևողականորեն և հոգատար կերակրում են բյուջեից և այլ ֆոնդերից: Հույս ունեն նաև, որ կարող են հատկապես մարզերում ունենալ վարչական ռեսուրսներ, այդ պատճառով փորձում են ուժեղացնել և կայունացնել իրենց կուսակցական ռեսուրսը, որը նույն բանն է նշանակում, ինչ վարչական ռեսուրսը: Իշխանության հույսը ոչ թե իրենց ուժի, այլ ընդդիմության թուլության վրա է, այսինքն՝ հույսը ոչ թե այն է, որ իրենք կուժեղանան, այլ որ ընդդիմությունը չի ուժեղանա: Եթե այսօր ունեն 10-13 տոկոս քիչ թե շատ կայուն ընտրազանգված, ապա հույս ունեն, որ ընդդիմության ընտրազանգվածն ավելի քիչ կլինի: Հույսը նաև ժողովրդի այն հատվածն է, որը ցածր սոցիալական պատասխանատվությամբ է վերաբերվում երկրին: Այդ պատճառով էլ նրանք հասարակությանը կենդանական բնազդներ են ներարկում, որ նա ոչնչի մասին չմտածի՝ ո՛չ անվտանգության, ո՛չ կրթության, ո՛չ ընտանիքի, ուղղակի ապրիր քո կյանքով, հաճույք ստացիր: Ցանկանում են ընտրազանգվածին դարձնել բիոզանգված, որը հեշտ կառավարելի է, նույնիսկ պետք չէ կառավարել, քանի որ այդ դեպքում լրիվ ուրիշ՝ ոչ մարդկային բնազդներ են գործում»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի