Լրահոս
Կարևոր


Առաջին հերթին՝ եթե ինքներս մեզ չուրանանք. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը օգոստոսի 23-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրի ընդունման օրը: Ու չնայած մեր ազգի, մեր ժողովրդի պատմությունը մեկնարկել է հազարամյակների խորքից, նորագույն ժամանակներում հայրենի հողի վրա Հայոց պետականության վերականգնման մեկնարկը տրվել է 1990 թվականի այս օրը՝ հիմնվելով նաև 1918-20 թթ. Առաջին Հանրապետության ավանդույթների և պատմական հիշողության վրա:

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Դա Հայաստանի գործող պետականության հիմնաքարն է: Ու ամենևին պատահական չէ, որ մեր ոչնչացման նպատակադրումն ունեցող թշնամին բացահայտորեն թիրախավորել է հենց այդ հիմնաքարը՝ ակնկալելով, որ իր պահանջները բավարարող ՀՀ օրվա իշխանությունը կանի նաև այդ սուիցիդալ քայլը: Այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջնջել նախաբանը, որտեղ, բնականաբար, հղում է արվում հիմքերի հիմքին, այն է՝ Անկախության հռչակագրին:

Իսկ ի՞նչ է այնտեղ գրված, այդ ի՞նչն է այդպես բորբոքում Հայաստանի ու հայության թշնամիներին, տվյալ պարագայում՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որ շարունակաբար նման շեշտադրում են անում, իսկ փաշինյանական իշխանություններն էլ, ի դեպ, «տակից» ձայնակցում են նրանց, թե՝ «հա, Սահմանադրությունը պետք է փոխել...»:

Չալարենք և ծանոթանանք Հռչակագրի նախաբանին: Նշենք, որ տեքստը պատճենել ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որտեղ այն դեռևս զետեղված է: Ինչպես ասվում է՝ կարդացեք, քանի չեն ջնջել...

Եվ այսպես. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը» (ընդգծումները մերն են):

Ու այստեղ արդեն հարցեր են ծագում՝ պատմական եղելությունից 34 տարի անց: Առաջին հարցը փոխկապակցված է «Հայաստանի ժողովրդի միասնական կամքն» արտահայտելու հետ: Հռչակագրի նախաբանում հստակ արտացոլված է երեսունչորսամյա վաղեմության իրականությունը, և տողերիս հեղինակը, որպես ժամանակակից, կարող է փաստել դա: Այո, Գերագույն խորհուրդը միանգամայն արտահայտել է ու ընդունված հիմնարար փաստաթղթով արտացոլել է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, դեռ մի բան էլ՝ մեղմած:

Հարցը. ի՞նչ ունենք երեսունչորս տարի անց: Ո՞ւր է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը: Այն միասնական կամքը, որը առկա էր և որի վրա հիմնվելով էլ հռչակվեց անկախ պետականության մեկնարկը: Ո՞ւր է այդ հավաքական կամքը, որ թույլ տվեց դիմագրավել կենսական սպառնալիքներին, պաշտպանել երկիրը, ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրել Արցախը՝ չնայած ամենայն դժվարություններին, տառապանքներին, զրկանքներին:

Հարցն այս որոշակիորեն հռետորական է: Այն, բնականաբար, առաջին հերթին կամ ամենից առավել հասցեագրված է Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտային», եթե այսօր կա այդպիսին: Այսինքն, այս հարցի հասցեատերերը այն ուժերն ու գործիչներն են, որ հանդես են գալիս ազգի, ժողովրդի, հասարակության կամ առնվազն հանրության մի մասի անունից ու ազգային շահերի դիրքերից: Հարցի առանցքային հասցեատերերն, ըստ այդմ, ազգային կրոնական, քաղաքական, հասարակական, ստեղծագործական կառույցներն են: Չէ՞ որ հենց նրանք են առաջին հերթին ի մի բերում և հստակ ձևակերպում այդ «միասնական կամք» ասվածը: Այսօր, երբ մեր պետականության գոյությունը, ըստ այդմ՝ մեր՝ որպես պետականակիր ազգ, հետագան էքզիստենցիալ վտանգի առաջ են հայտնվել, առանց չափազանցության, սա ամենաէական հարցն է:

Մեզ անընդհատ ուզում են համոզել, ըստ որում, դա անում են իշխանության եկածները՝ օգտագործելով ապակողմնորոշման, ագրեսիվ քարոզչության հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդներն ու գործիքները, թե՝ մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ, միայն ուտելխմել-զուգարան գնալու նպատակով ապրող կենսաբանական էակներ ենք, թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու, թե՝ Արարատը մեզ պետք չէ, մերը միայն Արագածն է, թե՝ ավելի լավ է Եվրամիության վիզա ունենալ, քան թե Հայոց բանակի ծանուցագիր, թե՝ ոչ մի բուհ ու կրթություն էլ մեզ պետք չէ, թե՝ ոչ մի ԱԷԿ ու գիտություն էլ պետք չէ, թե՝ Մատենադարանի մագաղաթներն էլ պետք չեն, թե՝ պետք է կյանքից միայն վայելք ու բավարարություն ստանալ, ու՝ գլուխը քարին, թե ինչ կլինի երկրի, սահմանների, պետության, պատմության, մշակույթի, եկեղեցու ու մնացած ամեն ինչի, այդ թվում՝ մայրենի լեզվի հետ:

Այլ կերպ ասած՝ խումբը, որ այսօր չարաբաստիկ հանգամանքների բերումով գտնվում է պետության ղեկին՝ իշխանություն է, ամեն կերպ ձգտում է մեզ համոզել, որ ուրանանք ինքներս մեզ, մոռանանք՝ ով ենք ու ինչ ենք եղել, մոռանանք մեր արմատները, մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր դավանանքը, մեր լեզուն, մեր պատմությունը: Մոռանանք մեր նվիրյալ զավակներին, որ իրենց կյանքն են դրել մեր՝ որպես պետություն ու ժողովուրդ լինելու համար: Մոռանանք, որ մենք հայ ենք, որ մեր երկիրը Հայաստանն է, իհարկե, ներառյալ Արցախը ևս: Սա է օրվա իշխանության նպատակադրումը: Սա է եղել ու մնում նաև մեր դարավոր թշնամու նպատակադրումը:

Ու երբ այսօր տարբեր հայրենակիցներ հարցնում են, թե ինչ կլինի մեր պետության, մեր երկրի հետ, առաջարկում ենք առնվազն վերհիշել անկախության Հռչակագիրը իր 12 կետով հանդերձ: Մեր պետությունը կհարատևի, մեր զավակները ապագա կունենան, եթե մենք ամենից առաջ չուրանանք ինքներս մեզ: Եթե վերգտնենք մեր ինքնությունը, եթե ձերբազատվենք մեզ պատանդառած պատեհապաշտ-շառլատանների իշխանությունից ու ձևավորենք իրապես ազգային իշխանություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան