Չինաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց
ՔաղաքականությունՉինաստանի իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց՝ անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Կիևում Չինաստանի դեսպանատունը։
Ինչպես նշվում է դիվանագիտական առաքելության WeChat էջում հաղորդագրության մեջ, վերջերս ամբողջ Ուկրաինայում «հաճախակի են լսվում ազդանշանների ձայներ, ինչը մեծացնում է օդային հարձակումների և անվտանգության այլ սպառնալիքների վտանգը»։
«Խնդրում ենք Չինաստանի քաղաքացիներին առայժմ ձեռնպահ մնալ ուղևորությունից, իսկ նրանք, ովքեր կամովին կմնան ուկրաինական տարածքում, առաջին տագնապի ազդանշանի դեպքում մուտք գործել հակաօդային պաշտպանության ապաստարաններ»,- ընդգծել են դեսպանատանը։