Վոլգոգրադի գաղութում գտնվող պատանդներն ազատ են արձակվել
ՖոտոՈւժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ էին վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հայտնում է RT ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հատուկջոկատայինների գրոհը տևել է կես ժամ: Գրոհի ժամանակ 23-ամյա տաջիկստանցի բանտարկյալ Նավրուզին փորձել է իրեն պայթեցնել մահապարտի ժիլետի օգնությամբ: Սակայն համակարգը չի աշխատել, և հատուկջոկատայինները հասցրել են նրան վերացնել։
Նշվում է, որ պատանդառուները եղել են չորս հոգի․ 2-ը՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Տաջիկստանի քաղաքացիներ։
Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ չորս բանտարկյալները վնասազերծվել են։
Հիշեցնենք, որ գաղութում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Բանտարկյալները սպանել էին աշխատակիցներից մեկին։ Նրանք պահանջում էին պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։