Լրահոս
Կարևոր


Ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն մի պարզաբանում է հրապարակել, որը, եթե շատ դիվանագիտորեն արտահայտվենք, ինչ-ինչ դիտարկումների տեղիք է տալիս: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրը կամ բողոքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն բացատրում է, որ եվրոպական երկրները ճիշտ են վարվում, որ արգելում են, քանի որ ՀՀ տվյալ քաղաքացիները դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացնում են բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է:

Ստացվում է, որ ՀՀ տվյալ քաղաքացիները «անտեղյակ-միամիտներ» են, որ կարծում են, թե Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալու դեպքում կարող են ազատորեն մուտք գործել (մեկնել, անցնել) նույն համաձայնագրի մեկ այլ երկիր: Սկզբունքորեն, «շենգենյան երկրի վիզայի» ամբողջ իմաստը դա է: Ավելին, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները «պակաս հավասար են, քան մյուսները», այսինքն՝ պարտավոր են երկար-բարակ ներկայացնել, թե էլ որ երկիր (երկրներ) են մտադիր մեկնել, որ հյուրանոցում են պատրաստվում իջևանել, նախաճաշին ինչ են ուտելու, արդյոք կռուասանի համար վճարելու փող ունեն և այդպես շարունակ:

Հարկավ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն էլ ծանոթանալ ԱԳՆ պարզաբանման մանրամասնություններին ու պատկերացում կազմել: Բայց, այ, թե ինչն է շատ ավելի հետաքրքիր: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն, փոխանակ պաշտպանի իր երկրի քաղաքացիների շահերը, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու «դաս տալիս»: Այստեղ ոչ պակաս խորքային հարցեր կան: Փաշինյանական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի կենսական տարածքները թշնամուն հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամալու դիմաց հանրությանը «կերակրում» էր թեզերով, թե՝ «փոխարենը Եվրոպայի հետ կընկերանանք, առանց վիզա կգնանք եվրոպաներ...» ու նման բաներ:

Որոշ շարքային նիկոլականներ կենցաղային խոսքուզրույցի ժամանակ այդպես էլ ասում են. «Ձեզ պե՞տք էր էդ Ղարաբաղը, մի կերպ դրանից պրծանք, զատո հիմա Փաշինյանը վիզաների ազատականացում կանի, ազատ կգնանք Եվրամիության երկրներ»: Նրանք, որ ապրում են վիրտուալ Հայաստանում, միգուցե գոհ ու երջանիկ են:

Իսկ «գետնի վրա» ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, Հայաստանի կենսական ու անվտանգային շահերի հաշվին կտրուկ շրջադարձ կատարելով դեպի Արևմուտք ու ԵՄ, վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ: Դուրս է գալիս, որ Փաշինյանն ու նրա իշխանությունները ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են, ինչ խնդրով զբաղվում են, այն վերածում են գերխճճված թնջուկի: Որպես հետևանք՝ տուժում ու անախորժությունների մեջ են ընկնում Հայաստանի քաղաքացիները: Այդպես էլ ուզում ես ասել նրանց՝ կլինի՞, որ դուք ոչ մի բանի «ձեռք չտաք»: Ախր, ինչի դիպչում եք, չորանում է:

Հա, իսկ վիզաների ազատականացումը, հիշեցնենք, ամենևին էլ մի քանի օրվա ու մի քանի ամսվա հարց չէ, այլ տարիների, նույնիսկ շատ տարիների: Եթե, իհարկե, դա երբևէ հնարավոր լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա Յոլյան