Լրահոս
Կարևոր


Խնձորը կօգնի՞ հայտնաբերել իրական Հայաստանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային ժամանակակից քաղաքակրթության ընթացքի վրա խնձորը շրջադարձային ազդեցություն է ունեցել՝ սկսած մեկնարկից: Հազիվ թե կարիք կա՝ մեր ընթերցողներին ներկայացնել Ադամի, Եվայի ու իմաստության ծառի պտղի՝ խնձորի հանրահայտ պատմությունը: Ոչ պակաս հանրահայտ է Նյուտոնի գլխին ընկած խնձորի ու ձգողականության տեսության հայտնագործման պատմությունը: Իսկ մեզ ավելի մոտ ժամանակներում Սթիվ Ջոբսն իր նորարարական տեխնոլոգիաների տարածման խորհրդանիշ ընտրեց կծած խնձորի պատկերը, որն ակնարկում է երկու նախորդ պատմությունները միաժամանակ, իսկ նրա ընկերությունն այդպես էլ անվանակոչվեց՝ «Խնձոր», հասկանալի է՝ անգլերեն տարբերակով:

Եվ ահա, խնձորը ներխուժեց նաև հայրենի արդի քաղաքական անցուդարձ: Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ի երեկոյան 71-ամյա մի քաղաքացի, տեսնելով, որ իրենց շենքի բակ է եկել Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով, մտել է տուն, վերցրել է սեղանին դրված խնձորն ու պատշգամբից այն նետել Փաշինյանի ու նրա թիկնազորքի ուղղությամբ:

Անհայտ է՝ նետած խնձորը դիպե՞լ է որևէ մեկին, թե՞ ոչ: Փոխարենը, առնվազն փաստաբան Ռոման Երիցյանի գրառումից հայտնի է, որ Փաշինյանն ու նրան ուղեկցողները մտածել են, թե իրենց վրա նռնակ են նետել ու անմիջապես պառկել են գետնին: Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ այդ օրվա գիշերը այդ շենքի բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի, քանի որ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մեքենան իր ամբողջ ուժով «թափվել» է տվյալ շենքի վրա՝ ցանկանալով պարզել, թե ո՞վ էր խնձոր նետողը: Դե, ի վերջո, պարզել են, բայց նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ անախորժություններ են պատճառել տվյալ շենքի խաղաղ բնակչությանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնձոր նետած Ալբերտ Առուստամյանի «ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն: Ալբերտ Առուստամյանին, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ:

Ապա հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎում պահվող տարեց տղամարդուն, սակայն նրանց այնտեղ հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Ի վերջո, պարզվել է, որ Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչը իրավաբաններն արդեն որակել են ծաղր իրավագիտության հանդեպ, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Սա աղմկահարույց դարձած եղելության, եթե կարելի է այդես ասել, մեխանիկական կողմն է: Բայց նախքան բովանդակային հարցադրումներին ու դիտարկումներին անցնելը մեկ անգամ ևս պետք է ընդգծենք, որ բռնության դրսևորումը, բնականաբար, անընդունելի է:

Հարկավ, լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին: Ու ասվածի մեջ ամենից վատն այն է, որ դա ամենևին կատակ չէ, ինչպես կարող է թվալ ընթերցողին: Եթե փաշինյանական իշխանավարումը այս տեմպերով շարունակվի, ապա շուտով կտեղեկանանք լուրերի, որ «Փաշինյանին թարս նայելու» համար մեղադրանք է առաջադրվել մի խումբ քաղաքացիների: Ու սա նույնպես կատակ չէ, ոչ էլ՝ սարկազմ: Ամեն ինչ դրան է գնում: Թոզփչոցի փիարով «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանը վերջին տարիներին արագացված տեմպերով վերածվել է հակադեմոկրատական «բոստանի»:

Ինչ վերաբերում է այս ամենի «գլխավոր մեղավորին»՝ Նիկոլ Փաշինյանին, ապա սոցցանցերում մարդիկ հույս են հայտնում, որ 9-րդ հարկից նետված խնձորը նրան միգուցե օգնի հայտնաբերել, ճանաչել իրական Հայաստանն ու Հայաստանում իր գործունեության նկատմամբ իրական վերաբերմունքը: Առանձնահատուկ դժվար հասկացողների համար կրկնում ենք՝ ցանկացած բռնություն անընդունելի և մերժելի է: Սակայն խոսքն այս դեպքում առանց չակերտների իրական Հայաստանը ճանաչելու, իրականությունն ընդունելու մասին է:

Փաշինյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ են իր ուղղությամբ հովանոց նետում, իրեն տեսնելիս խնձոր կամ ձեռքի տակ ընկած առաջին բանը նետում, ինչո՞ւ են իր զրահապատված ավտոշարասյանը անդադար «սիգնալներով» դիմավորում, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ քնում ու արթնանում իրենց հասցեագրված, մեղմ ասած, բացասական արտահայտություններով, ինչո՞ւ է իր իսկ սերմանած ատելությունը այսպես տոտալ շրջվել իր դեմ:

Փաշինյանը շատ է սիրում խոսել «իրական Հայաստանի» մասին: Այս բառակապակցության տակ նա նույնիսկ մի ամբողջ «տեսություն» է կազմել: Եթե փաշինյանական քարոզչական թաղանթն այդ արտահայտության վրայից վերցնենք, ապա կստացվի, որ նրա պատկերացրած «իրական Հայաստանը» ինքնիշխանությունից ու պետականությունից զուրկ, ազգային նկարագիրն ու արժեքներն ուրացած, ազգային ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ հանրույթով բնակեցված մի տարածք է, որի նիստուկացը, քնել-արթնանալը տնօրինում են Բաքուն և Անկարան:

Բայց իրական կամ՝ իսկական Հայաստանում ապրողները, համենայն դեպս՝ շատերը համաձայն չեն, որ իրենք ընդամենը կենսաբանական էակ լինելու համար են ապրում:

Ի դեպ, նրա ուղղությամբ նետվող իրերի մասին: Չնայած ամեն ինչին, չենք մտաբերում որևէ դեպք, որ նախկինում պետության ղեկավարներից մեկնումեկի ուղղությամբ որևէ մեկը որևէ առարկա նետած լիներ: Սա՝ այն դեպքում, երբ այդ նախկին ղեկավարները հանրային վայրերում հայտնվում էին Փաշինյանի ունեցածից տասնապատիկ պակաս թիկնապահներով: Խնդիրն այն է, որ ինչքան էլ հասարակության մի որոշակի մասը չընդուներ, դեմ լիներ, բացասաբար վերաբերվեր, թեկուզ «տանել չկարողանար» երկրի ղեկավարներին, այդուամենայնիվ, կար որոշակի հարգանք պետության ինստիտուտների նկատմամբ: Փաշինյանը հիմա ոտնատակ է տվել, անլրջացրել է նաև այդ ինստիտուտները՝ դրանց նկատմամբ հարգանքը հասցնելով նվազագույնի, եթե ոչ զրոյի: Ու պատահական չէ հենց իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն «դրսում», այլև «ներսում»:

Ու երևի թե բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե նա վերջապես ընկալի, որ իրական Հայաստանը Ֆեյսբուքը չէ, Տիկ-տոկը չէ, Ինստագրամը չէ, իրեն զեկուցվող վիճակը չէ, այլ այս հողի վրա ապրող մարդկանց իրական վերաբերմունքն է իր պաշտոնավարման հետևանքով եղած ու սպասվող աղետների հանդեպ՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հայաթափում, ամբողջ Հայաստանի գոյութենական սպառնալիք, անընդհատ զիջումներ, պարտվողականություն և այլն, և այլն:

Պետք է, ի վերջո, առերեսվել սեփական գործունեության անխուսափելի հետևանքների հետ: Եվ նորից՝ բոլորի համար լավ կլինի, եթե դա տեղի ունենա առերեսվողի հոժար կամքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը