Հարի Քեյնը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» 31-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ անցած մրցաշրջանում եվրոպական ազգային առաջնություններում ամենաշատ գոլ խփելու համար։ Բունդեսլիգայում Հարի Քեյնը դարձել էր 36 գոլի հեղինակ։
Հարի Քեյնը 2023թ․ օգոստոսին է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա» 95 միլիոն եվրոյի դիմաց։
Անցած մրցաշրջանում Հարի Քեյնը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։