Սննդաբանը պատմել է սառեցված բանջարեղենի օգտակարության մասին
ՖոտոՍառեցված բանջարեղենը ոչ միայն ժամանակ է խնայում սնունդ պատրաստելիս, այլեւ մի շարք այլ առավելություններ ունի: Ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Նա «Երեկոյան Մոսկվային» պատմել է սառեցված բանջարեղենի օգուտների մասին։
Սննդաբանի խոսքով՝ բանջարեղենն արագ սառչելուց հետո պահպանում է իր բոլոր օգտակար նյութերն ու հանքանյութերը, իսկ երբեմն նույնիսկ ավելի առողջարար է, քան սուպերմարկետներում վաճառվող թարմ նմանակները։ «Սեզոնի գագաթնակետին թարմ բանջարեղենը տեղափոխում են ինչ-որ տեղ, ինչ-որ տեղ պահում, ինչի արդյունքում ավելի արագ են կորցնում սննդանյութերը։ Իսկ սառեցված բանջարեղենը, որպես կանոն, պատրաստվում է նույն տեղում, որտեղ աճում է»,- պարզաբանել է մասնագետը։
Սոլոմատինան նշել է նաև, որ սառեցված բանջարեղենը կարելի է շոգեխաշել առանց ձեթ ավելացնելու։ Սա նրանցից պատրաստված ուտեստներն ավելի առողջ և թեթև են։
Բացի այդ, ըստ փորձագետւ, բջջանյութը սառչելուց հետո դառնում է ավելի նուրբ, ավելի լավ է ներծծվում և հարմար է բուսական սննդի նկատմամբ վատ հանդուրժողականություն ունեցող մարդկանց համար: