Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
ՔաղաքականությունՈւկրաինայի հարցով բանակցությունների համար նախադրյալներ չկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ այս պահին նախադրյալների բացակայությունը «ավելի քան ակնհայտ է»։
Ավելի վաղ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, հայտարարել էր խաղաղ բնակչության վրա հարձակվող Կիևի հետ երկխոսության անհնարինության մասին։ Պուտինը նշել է, որ Ուկրաինան «անխտիր հարվածներ է հասցնում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
Միևնույն ժամանակ, օգոստոսի սկզբին մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհի համար, բայց ուկրաինական կողմից փոխադարձություն չի տեսնում։