Էրդողանն ընդունել է Կրեմլի հրավերը
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի իշխանությունների հրավերը՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջարկը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- երեքշաբթի «Ինտերֆաքս»-ին ասել է Ուշակովը։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, այդ աշխատանքները շարունակվում են։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։