Դի Մարիան նշել է իր կարիերայի վատագույն մարզչին, ինչպես նաև կազմել լավագույնների եռյակը
Սպորտ«Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին անվանել է իր կարիերայի վատագույնը մարզիչը, ինչպես նաև առանձնացրել է լավագույն մասնագետներին, որոնց գլխավորությամբ հանդես է եկել։
«Ամենավատը Վան Գալն է, ես դա կարող եմ վստահեցնել ձեզ առանց որևէ կասկածի: Լավագույնների թվում են Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային, ինչպես նաև ներկայիս մարզիչ Լիոնել Սկալոնիին։
Դժվար է երրորդի անունը տալ. ես շատ մարզիչներ եմ ունեցել։ Մոուրինյո, Անչելոտի. Ես այնքան լավ մասնագետների հետ եմ աշխատել, որ դժվար է ընտրել»,-Դի Մարիայի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2014-ից 2015 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ, ապա «Յուվենտուս», իսկ հետո՝ «Բենֆիկա»։