Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան
ՔաղաքականությունՈւկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարականի դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ստեֆանչուկը տեղադրել է նաև Կուլեբայի հայտարարության լուսապատճենը, որում նա խնդրում է հրաժարականն ընդունել, սակայն չի նշում իր որոշման պատճառները։ Փաստաթուղթը թվագրված է սեպտեմբերի 4-ով։