Լրահոս
Կարևոր


Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ այն բանից, թե վերջին ասուլիսում Փաշինյանը ինչ «զեղումներ» արտահայտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, փաստն այն է, որ նրա վարչախմբի դիրքորոշումը շարունակում է մնալ հակառուսական: Ասենք, հենց նույն ասուլիսում, մինչ այդ «դարակազմիկ» զեղումները հնչած հայտարարություններն էլ, դրանց ընդհանուր բնույթն ու բովանդակությունը դա էին արտացոլում: Այն, ինչ ասաց Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե՝ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ վատ բառապաշարով խոսելը և էլի մի քանի ֆրազ՝ նույն ոգով, իրականում այնքան էլ չէր վերաբերում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությանը: Դա, ավելի շուտ, խոսակցության տոնայնության մասին էր, կարելի է ասել: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը, կարելի է ասել, ցուցադրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ:

Փաստը մնում է փաստ, որ վարչապետելու 6 տարի և 3 ամսվա ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ, այնպես էլ նրա ամբողջ թիմը՝ հիմնական դերակատարներով, արել ու անում են ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելու, Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու, Ռուսաստանին որևէ վատություն անելու համար: Մի խոսքով, արևմտյան թելը թելելու համար: Փաշինյանի ու նրա քաղաքական խմբի դիրքավորումը մնում է հակառուսական, ըստ այդմ՝ նաև Հայաստանին հարվածող, Հայաստանի կենսական շահերին հակասող: Ի դեպ, Փաշինյանի հայտարարություններին նաև Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դիվանագիտորեն, բայց այնպես, որ վերջին «պողոսին» էլ հասկանալի լինի, նախ նկատեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են (ցանկանում էին) ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ Արցախում ճգնաժամը կարգավորելու համար, ապա՝ «ի սեր Աստծո»:

Այնուամենայնիվ, սա դիվանագիտական արտահայտություն է, այլ ոչ թե աստվածաբանական: Այլ կերպ ասած՝ Լավրովն ակնարկում է՝ մեղքը՝ ձեր վզին, եթե կուզեք՝ խղճին: Իրականում բանիմաց մարդիկ հասկանում են, որ չկա առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Հա, գեղեցիկ ֆրազներ ասվում են, բայց իրականում նման բան չկա: Կա Թուրքիայի վերահսկողության ներքո իրականացվող ադրբեջանական թելադրանք Հայաստանի փաշինյանական իշխանություններին, որոնք էլ մեծագույն հաճույքով կատարում են այդ թշնամական հրահանգները: Հոշոտված Արցախը, տակավին հոշոտվող և հեկտար առ հեկտար թշնամուն նվիրվող հայկական տարածքները՝ ապացույց: Չնայած ապացույցները շատ են: Սկսած թեկուզ նրանից, թե ինչ կարգի, թշնամուց էլ վատթար ատելություն են տածում Արցախի հայերի նկատմամբ նույն Փաշինյանն ու նրա, այս դեպքում կարելի ասել՝ պաշտամունքի ներկայացուցիչները կամ «վկաները»:

Լավրովն, ի դեպ, իր արձագանքում շարունակ ակնարկում էր այն մասին, որ Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, «եռակողմ ձևաչափով», այսինքն՝ ներառյալ Ալիևին, որոշակի բաներ են պայմանավորվել ինչպես սահմանազատման ընթացքի, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ի լրումն, ակնարկվում էր նաև, որ հիմնականում Հայաստանը, իմա՝ Փաշինյանի իշխանությունն է «թռել» այդ պայմանավորվածություններից: «Թռնելու» պատճառն էլ, մեծ հաշվով, գաղտնիք չէ: Փաշինյանական իշխանությունը որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ խոստանալ ու, Փաշինյանի ասած, ինքզինքը «գժի տեղ դնելով», խուսափել դրանք կատարելուց: Ներքին կյանքում դա որոշ չափով ստացվում է, ի լրումն, եթե չի ստացվում, ապա միշտ ձեռքի տակ է ռեպրեսիվ համակարգը, հետևում են հետապնդումներ, բռնաճնշումներ, սպանության սպառնալիքներ, խաղաղ, անզեն ցուցարարների զանգվածային նռնակահարում և այլն:

Իսկ, այ, արտաքին հարաբերություններում չի ստացվում: «Առյուծ պատռողը» մեկեն «կուռկուռի ձագ» է դառնում... Խնդիրն այն է, և դա արդեն գրեթե գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի, առավելապես ԱՄՆ թելադրանքով հետևողականորեն ջանում է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացներից: Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի: Իրենց շահերից բխող հիմնական կետն այդ է: Դա համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ: Իսկ Փաշինյանն ուղղակիորեն սպասարկում է այդ շահերը: Մնացածը, կներեք, «լոլո»-ներ են: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչպես հարաբերվելու վերաբերյալ Փաշինյանի վերջին ասուլիսային մտորումները:

Հիմնական հարցերից մեկը Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով դարձել է այն, որ Հայաստանը վերածվել է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «միջանցքի» հարցը: Ռուսաստանը նշում է, որ այն կարող է լինել, բայց, օրինակ՝ իր որոշակի միջնորդության կամ վերահսկողական մասնակցության պարագայում, եթե կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն: Արևմուտքը, բնականաբար, դեմ է, որ ռուսական կողմն ընդհանրապես որևէ կերպ լինի: Իրանն ընդհանրապես դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը: Բայց ո՞վ է բերել-հասցրել այդ վիճակին: Նա, ով հանձնեց Արցախը, նա, ով հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Նա, ով շարունակում է հանձնել ու հանձնել՝ հանրությանը խաբելով, թե այդպիսով խաղաղություն է «գնում», իսկ իրականում ընդամենը երկարաձգում է իր պաշտոնավարման ժամկետը՝ թուրք-ադրբեջանական երաշխիքներով (կասկածողները կարող են հիշել, թե առաջինը որ երկիրը արագ ու կատաղի արձագանքեց, երբ գեներալները պահանջեցին Փաշինյանի կառավարության հրաժարականը):

Դժվար է համոզված ասել, թե էլ ինչ «գաղափարներ» են փայլատակել Փաշինյանի գլխում, բայց նրա հանկարծահաս «ռուսասիրությունից» էլ լավ հոտ չի գալիս: Չնայած, նրա այդ որ մի քայլից է «լավ հոտ» գալիս, որ այս մեկն էլ բացառություն լինի: Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին՝ վերահաս նոր աղետների սպասումով: Ըստ որում, չի երևում, թե կա այն բանի գիտակցումը, որ այդ ամենի հիմնական պատճառն ու գլխավոր աղետը նման կառավարիչ ու կառավարություն ունենալն է: Ի դեպ, կոնկրետ Բաքվի հետ «անմիջնորդ բանակցությունները» Հայաստանին բերել են արդեն այն կարգի նվաստացուցիչ վիճակի, որ թշնամին Հայոց բանակն արձակելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներ է առաջադրում: Չկասկածեք. Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվեց, թշնամական բոլոր պահանջները կատարվելու են, բայց չեն վերջանալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան