Լրահոս
Կարևոր


Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական հերթական նիստը։ Պետական մեղադրողը կարճ ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև հարց ու պատասխանը: Ըստ էության, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը կասկածի տակ է դնում պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը: Դեռ ամիսներ առաջ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց իբր ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու համար Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Շրջանառվեց հայտնի ձայնագրությունը:

Չալաբյանի պաշտպանական թիմն ի սկզբանե հայտարարեց, որ ձայնագրությունը շրջանառվել է անհայտ աղբյուրի կողմից և ապօրինի կերպով է արվել: Ձայնագրության մասով դատավորների կոլեգիայի և մեղադրող դատախազի միջև ուշագրավ երկխոսություն ծավալվեց: Դատավորը հարցնում է պետական մեղադրողին, թե որտեղի՞ց է հայտնվել ձայնագրությունը: Վերջինս արձագանքում է՝ ոստիկանության մշտադիտարկման արդյունքում համացանցում հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքի վերաբերյալ ձայնագրություն:

Ոստիկանության աշխատակիցը ներկայացրել է զեկուցագիր, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատավորը հետաքրքրվում է՝ հարցաքննվե՞լ է այն կայքի աշխատակիցներից մեկը, որտեղ հայտնվել է այդ ձայնագրությունը: Պարզվում է, որ մեղադրող կողմը չի կարողացել պարզել, թե ով է կառավարում այդ հարթակը, հարցումներ են ուղարկվել, բայց պատասխան չեն ստացել: Ստացվում է՝ անհայտ է այն սուբյեկտը, որը շրջանառության մեջ է դրել այս ձայնագրությունը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել:

Դատավորն ակնարկում է նաև ձայնագրության ապօրինի կերպով արված լինելու փաստը. «Չգիտեք, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել այն այդ հարթակում և հարթակն ում կողմից է կառավարվում»: Դատավորների կոլեգիան արձանագրեց՝ որքանո՞վ է իրավաչափ ոչ օրինական ճանապարհով, չբացահայտված աղբյուրով հրապարակված ձայնագրությունը ներկայացնել որպես գործով հիմնական ապացույց: Դատախազը փորձեց տարբեր օրինակներով «ապացուցել» մեղադրող կողմի ճշմարտացիությունը, ի վերջո, որպես ամփոփում արձագանքեց՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է օպերատիվ հետախուզական մարմնի հաղորդումը: Առաջարկ հնչեց դատավորի կողմից՝ համարենք, որ չկա այս ձայնագրությունը, ի՞նչ այլ փաստական տվյալներ և ապացույցներ կան, որոնք ապացուցում են Չալաբյանի մեղավորությունը մեղսագրվող արարքում:

Օրինակ՝ որևէ տեղեկատվություն կա՞, որ Ավետիք Չալաբյանն առաջարկել է գումար: Նշենք, որ այս գործով չորս անուն է շրջանառվում՝ Ավետիք Չալաբյան, ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյան, Էմմա Սարգսյան, Արման Սահակյան: Այսպիսով՝ պետական մեղադրողը մեջբերում է Էմմա Սարգսյանի ցուցմունքը, որն իրականում ավելի շատ տարակարծությունների առիթ է տալիս: Այս ցուցմունքն ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Դատավորի և դատախազի հարց ու պատասխանից էլ պարզ է դառնում, որ Թոռնիկ Ալիյանն է խոսում ֆինանսական հարցերից, ուսանողներին փողոց դուրս բերելուց և այլն: Բացի դա, հետագայում իր ցուցմունքում նա կասկած է հայտնում Ավետիք Չալաբյանի՝ այս գործին մասնակից լինելու մասով, քանի որ փաստացի իբր Չալաբյանի և իր միջև միջնորդ է հանդիսացել Էմմա Սարգսյանը: Թոռնիկ Ալիյանը նաև մտահոգություն է հայտնում, որ այդ ձայնագրությունն իր նկատմամբ շանտաժի միջոց է: Դատարանի համար տարակուսելի է նաև, թե ինչո՞ւ այս գործով առանձնացված մասով մեղադրյալ Արման Սահակյանը չի հարցաքննվել այն պարագայում, երբ նա նման պատրաստակամություն հայտնել է:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ Սահակյանը ցուցմունք տա որպես վկա, սակայն դա մերժվել է պետական մեղադրողի կողմից: Ըստ նրա, պաշտպանության կողմը միջնորդել է Արման Սահակյանին հարցաքննել տեսակապի միջոցով, ինչի դեմ առարկել է պետական մեղադրողը: Նրա պնդմամբ, Սահակյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ մեղադրյալին տեսակապով հարցաքննելու ընթացակարգ առկա չէ: Պետական մեղադրողն առարկել է նաև պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ Սահակյանը հարցաքննվի որպես վկա: Այս համատեքստում դատավորը պետական մեղադրողին հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մասին, որոնց համաձայն՝ վկա է յուրաքանչյուրը, ով որևէ տեղեկություն ունի, այդ թվում նաև մեղադրյալը: Արման Սահակյանին որպես վկա՞, թե՞ մեղադրյալ հարցաքննելու դատավորի և դատախազի հարց ու պատասխանը հանգեց այն կետին, երբ դատավորն արձանագրեց՝ դատարանը կորցրել է Սահակյանին հարցաքննելու հնարավորությունը, որը կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Նշենք, որ կայացված դատավճռով սահմանափակվել է Ավետիք Չալաբյանի հանրահավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասով Քրեական օրենսգրքում ուղիղ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պետական մեղադրողն արձագանքում է՝ ենթադրյալ հանցանքը վերաբերում է նյութապես շահագրգռելու միջոցով անձանց ներգրավելուն: Եվ հենց արարքի բնույթով է պայմանավորված դատավճիռը: Դատախազը որևէ խնդիր չի տեսնում քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակման մասով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան