Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՖոտոԹուրքիայի կենտրոնական հատվածում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 88,1 հազար մարդ։ Օջախն ընկել է 12 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։