Բելինգհեմը շուտով կկարողանա մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շուտով կկարողանա մարզվել «Արքայական» ակումբի ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե անգլիացին իրեն լավ զգա, ապա կարող է ընդգրկվել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպման հայտացուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջուդը կարող է խաղադաշտ դուրս գալ միայն սեպտեմբերի 21-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղում։ Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Ջուդն անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում։ Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում անգլիացին 28 խաղում դարձել էր 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: