Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը
ՖոտոՍեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:
Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվյեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ`Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:
Ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Սա մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել: Ֆիլմը եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով: