«ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան
Քաղաքականություն«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի բարեկամներ,
Սիրելի բարեկամներ,
Մեր «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը:
Եթե ձեր շրջապատում կան հեռանկարային երիտասարդ առաջնորդներ, կամ էլ դուք եք այդպիսին, դիմեք կից ներկայացված հղումով, մենք սիրով կարձագանքենք բոլոր դիմումներին:
Մեր առաջին հոսքը շատ հաջող անցավ, մենք նաև թարմ հետքերով աշխատել ենք ծրագիրը կատարելագործելու ուղղությամբ, այնպես որ դիմորդներին շատ հետաքրքիր օրեր են սպասվում: