Լրահոս
Կարևոր


Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը մեծապես փոխկապակցված է պետության զարգացման հեռանկարի հետ։ Մանավանդ Հայաստանի պարագայում կրթության դերը շատ կարևոր է, երբ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ինտելեկտուալ ներուժն է։ Մեր երկիրը չունի նավթ, գազ ու այլ ռեսուրսներ, որոնց վաճառքը թույլ կտա ֆինանսների մեծ ներհոսք ունենալ ու հզորացնել պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի հետ մարդկային կապիտալի ներուժն ու տեխնոլոգիաներն ավելի են կարևորվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ արաբական այն երկրները, որոնք նավթի վաճառքից ահռելի գումարներ են գեներացնում, այդ միջոցների մի զգալի հատվածը փորձում են ներդնել մարդկային ներուժի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Եթե անհրաժեշտ է, նաև մեծ գումարներ են ծախսում, արտերկրից հմուտ մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։ Այդ երկրներում քաջ գիտակցում են, որ նավթը հավերժ չէ։ Նույնիսկ ԱՄՆ-ը, որը մարդկային ներուժի ու բնական ռեսուրսների պակաս չունի, պայմաններ է ստեղծում, որ տարբեր երկրներից լավագույն մասնագետները՝ լինեն գիտնականներ, արվեստագետներ, թե բժիշկներ, տեղափոխվեն իրենց մոտ և զարգացնեն պետությունը։ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանը կրթական ու գիտական առումով էական ներուժ է ունեցել, որն անկախությունից հետո տարիներ շարունակ փոշիացվում է, իսկ ուղեղներն արտահոսում են երկրից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրթության նշանակությունն իջեցվել է երբևէ ամենացածր մակարդակի։

Կարևորագույն պաշտոնների նշանակման դեպքում հաշվի չի առնվում ո՛չ կրթական ցենզը, ո՛չ էլ անցած ուղին։ Իսկ երկրի կառավարումը հասցվել է սոցցանցային մակարդակի։ Բայց ամենացավալին այն է, որ կրթական ոլորտը տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Այդ հարվածներից մեկն այն է, որ վերջին վեց տարվա ընթացքում կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդրահարույց նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասն էլ ընդունվում է։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունում և ԿԳՄՍՆ-ում ուղղակի ինքնանպատակ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրենց դրական նպաստը չեն բերում ու չեն կարող բերել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ ընթացքում պարզվում է, որ այդ նախագծերը կազմվում են առանց կրթական ու մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն ու մտահոգությունները հաշվի առնելու։ Դրա համար էլ բազմիցս ենք ականատես եղել, որ կրթությանը և գիտությանը վերաբերող նախագծերը, որոնք կազմվել են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, մեծ աղմուկ են բարձրացրել ու քննադատությունների արժանացել։ Թերևս իշխանությունները տուրք են տալիս նաև արտաքին ուժերի պահանջներին ու կասկածելի դրամաշնորհներին։

Պարզից էլ պարզ է, որ արտաքին ուժերը ոչ մի կերպ շահագրգռված չեն լինի, որ Հայաստանում կրթության որակը բարձր լինի, ու պետությունն էլ հզոր լինի։ Այս համատեքստում էլ պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Իսկ որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել: Ու եթե այսպես շարունակվի, ապա բուհերի մի զգալի մասն առաջիկայում փակվելու է, ինչն իշխանությունների սրտով է, որոնք ցանկանում են թողնել ընդամենը մի քանի բուհ ու տեղափոխել ակադեմիական քաղաք։ Իսկ ակադեմիական քաղաքը ոչ թե կրթական, այլ բիզնես նախագիծ է, քանի որ մեծ թվով բուհերի շենքերը կվաճառվեն, փոխարենը ակադեմիական քաղաքում շատ քիչ թվով բուհերի շենքեր կկառուցվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան