«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր և անհնարին թվացող նախաձեռնություններով հարստացնել մեր մշակութային կյանքը, փոխել մեր միջավայրը, որի արդյունքում՝ Երևանը դառնալու է ապրելու ու ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք:
Սեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ:
Թումանյանի անվան զբոսայգում այսօր կայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: