Լրահոս
Կարևոր


«Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է Հայաստանի իշխանությունների շտապողականությունն օր առաջ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն իշխանությունների այս գործելաոճը հետևյալի հետ է կապում. «Ադրբեջանն առաջ է քաշում Սահմանադրության փոփոխության հարցը՝ եթե չլինի Սահմանադրության փոփոխություն, պայմանագիրը չենք ստորագրի: Հայաստանն, ըստ երևույթին, հույս ունի, որ այժմ կարող է փորձել փոխել Ադրբեջանի այդ մոտեցումը՝ կապված նոյեմբերին կայանալիք COP29 միջոցառման հետ: Քանի դեռ այդ միջոցառումը չի եղել, փորձել արևմտյան գործընկերների հետ միասին համոզել Ադրբեջանին մի բան ստորագրել, որովհետև հետո ավելի դժվար կլինի: Կարծում եմ՝ այսօրվա շտապողականությունը դրանով է պայմանավորված: Հայկական կողմը կարծում է, որ ինչ-որ բան ստորագրելն ավելի դժվար կլինի այդ միջոցառումից հետո, դժվար կլինի նաև, քանի որ կարող է սկսվել Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարությունը, Բաքուն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը: Այդ պատճառով հիմա փորձում են ինչոր բան պոկել, որովհետև սրան գումարած՝ հետո կարող է բացվել միջանցքի հարցը: Մինչև նոյեմբեր ավելի շատ հավանականություն կա փաստաթուղթ ստորագրելու, քան դրանից հետո՝ կապված COP29 միջոցառման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Արդյունքում կողմերը, այս դեպքում՝ Հայաստանի իշխանությունները, միջազգային խաղացողները ցանկանում են ձեռքներին փաստաթուղթ ունենալ: «Այո, ուզում են՝ լինի ինչ-որ փաստաթուղթ, որը Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայացնել ժողովրդին՝ որպես արդյունք: Արևմտյան գործընկերներն այդ նույն փաստաթուղթը ևս կկարողանան ներկայացնել, որովհետև իրենք էլ հասկանում են, որ իրենց միջնորդությունը ոչ մի լավ բան չի բերել Հայաստանին, բացի կորուստներից: Իրենք էլ են ցանկանում ձեռքներին մի խաղաթուղթ ունենալ, որ ասեն՝ տեսեք, Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ինչ-որ բանի հանգել են, դրա համար պատժամիջոցներ չենք մտցնում, հակառակը՝ երկու կողմին էլ դրդում ենք շարունակել այդ ճանապարհը, որովհետև կա արդյունք: Եթե արդյունք չլինի, իրենց համար դա սարսափելի չէ, բայց ցանկանում են ինչոր բան ցույց տալ աշխարհին և Հայաստանի ժողովրդին: Ցանկանում են ինչ-որ բան անել, քանի որ մինչ այդ խոստումներ էին տալիս, Փաշինյանն այդ խոստումները վերարտադրում, Հայաստանում էր ասում՝ հարցերը կարող են կարգավորվել և այլն, բայց այդ բոլոր խոսակցությունները վերջացան Արցախի էթնիկ զտումով: Հիմա ուզում են «Խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչել: Բնականաբար, ամեն մի երկիր ցանկանում է իր դիրքերն ամրացնել:

Դիրքերն ամրացնելու մեխանիզմներից մեկն էլ իր դերակատարությունն ինչ-որ հարցերում ցույց տալն է: Սա իրենց համար առաջնահերթ չէ, ուղղակի քաղաքականության մի ուղղությունն է, որով ձեռքի հետ զբաղվում են»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ այժմ ողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի» խնդրի վրա: «Հիմնական տեղաշարժն այդտեղ է, բոլորն ուզում են ինչ-որ բան ստանալ: Այդտեղ ավելի շատ է երևում Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և, առհասարակ, բոլոր խաղացողների հակադրությունը: Հայաստանի իշխանությունները փորձում են դրանից ինչ-որ բան ստանալ՝ ավելի բարձր գին պահանջել իրենց հետագա զիջման համար: Փորձում են դրա վրա խաղալ: Տեսնում ենք, թե վերջին մի քանի օրերին ինչ աժիոտաժ է այդ հարցում: Ավելի կոնկրետ օրինակներ բերենք:

Ռուսաստանի փոխվարչապետն է գալիս Փաշինյանի հետ բանակցելու, բավականին երկար՝ նաև Մհեր Գրիգորյանի հետ, դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգում է Փաշինյանին՝ երևի էլի ճշտումներ անելու: Ռուսաստանի փոխվարչապետի այցից անմիջապես հետո գալիս է Ֆրանսիայի արտգործնախարարը, որն արդեն հրաժարական է տվել. 99 տոկոսով՝ այդ հարցերի մասին խոսելու: Բացահայտ հայտարարում է, որ, չնայած Ռուսաստանի սպառնալիքներին, թշնամությանը, Փարիզը մնում է Երևանի հետ: Եթե նման հայտարարություններ են արվում, նշանակում է, որ այդ մասին խոսվել է Երևանում: Օրինակ՝ իրեն ասել են, որ տեսեք, մեզ ճնշում են, թշնամություն են անում, նա էլ քայլ է անում՝ ի պաշտպանություն: Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է մեկնում Իրան ու ասում, որ հարցեր չկան Ադրբեջանի կոմունիկացիաների հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն է մեկնում Վրաստան՝ այնտեղ ինչ-որ բան ներկայացնելու, գուցե աջակցություն ստանալու ինչ-որ հարցերում: Թնջուկն այստեղ է, կարծում եմ՝ շուտով ինչ-որ նորություններ կիմանանք: Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունները՝ ԲՐԻԿՍ-ին մասնակցելը, ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը, գուցե դրանով է պայմանավորված: Հոկտեմբերի առաջին օրերին նա մեկնելու է Մոսկվա, որտեղ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովն է և Ռուսաստանի նախագահի տարեդարձը: Ինձ թվում է, որ դրանից հետո ինչ-որ հստակ նորություններ կիմանանք, առաջին հերթին դա կապված է կոմունիկացիաների հարցի հետ, թե, ի վերջո, այդ հարցն ինչ լուծում է ստանալու»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: Զուգահեռ նաև Սրբազան պայքարը կարծես գործողությունների նոր փուլ է մտնում: Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական նախկին և ներկա գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Այո, շարժ կա, բայց այն պայմանավորված է նրանով, թե ինչ մարտահրավերներ են Հայաստանի առջև կանգնած: Այսօրվա դրությամբ, երբ վիճակը մի քիչ խաղաղ է, ընդդիմությունն էլ մարդկանց փողոց դուրս չի բերի, բայց բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են լուծումներ: Դա կապված է միջանցքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության, «Խաղաղության պայմանագրի» հետ: Եթե այս հարցերից մեկում լինեն զարգացումներ, որոնք ձեռնտու չեն Հայաստանին, իսկ, ամենայն հավանականությամբ, նման բան կլինի, ներքաղաքական պայքարը նորից կսրվի: Իսկ մինչև այդ կատարվում են ուժերի վերադասավորումներ, մոբիլիզացիա: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ևս հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որովհետև ոչ ոք չի ուզում վնաս տալ:

Վատն այն է, որ հայտնվել ենք մի վիճակում, երբ սպասում ենք, թե ինչ կլինի, բայց մյուս կողմից՝ ուրիշ անելիք էլ առանձնապես չկա: Պետք է սպասել, թե աշխարհի ուժեղներն ինչ են որոշում, որ, ըստ այդմ, բոլորը կողմնորոշվեն, թե ինչ են անելու: Կարծում եմ՝ Փաշինյանն էլ չի բացառում ոչ մի տարբերակ, նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ կապված զարգացումների հետ: Եթե շատ բացասական զարգացումներ լինեն, դա կլինի նրա միակ հնարավորությունը մարդկանց շեղելու: Բաքվում սպասվող դատավարությունը ևս կարող է լինել ինչ-որ խայծ, որ կրակ բորբոքվի: Նոր թեզ է մտցվում, որն, ինձ թվում է, իշխանական վերնախավից է գալիս: Փորձում են ամեն կերպ վարկաբեկել Արցախի ղեկավարներին: Կարծես հիմա ուրիշ թեմա չկա, մնում է խոսել այն մասին, թե որքանով էին «կոռումպացված» Արցախի նախկին իշխանությունները, որոնք հիմա Ադրբեջանի բանտում են: Էլ ուրիշ հարց չի մնացել, դա են քննարկում: Ով ում ինչ վաճառեց, որքանով գնեց և այլն: Ինչի՞ համար է դա արվում: Ըստ իս, նրա համար, որ այդ դատավարությանը մեծ արձագանք չլինի, մի բան էլ ասեն՝ «դե, հասնում էր»»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հասարակության լայն շերտերի մոտ գրեթե յուրաքանչյուր ոլորտի հետ կապված դժգոհություն կա: Կարո՞ղ է սա ևս հասարակական բողոքի ուժգնացման պատճառ դառնալ: «Հայաստանի կորուստներն ակնհայտ են, մեծ թվով մարդիկ մտածում են, որ դրա մեղավորը ներկայիս իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի: Այս կարծիքը ոչ մի տեղ չի կորել, չի անհետացել: Այլ հարց է, թե ինչպե՞ս է դժգոհությունը մոբիլիզացվելու, արդյունք կտա՞, թե՞ ոչ, որովհետև այս իշխանությունը երբեք ոչ մի սխալ չի գիտակցի և երբեք հրաժարական չի տա, քանի որ հասկանում է հետևանքները: Սա կարող է մի օր նոր «պայթյունի» սկիզբ հանդիսանալ: Ցավալին այն է, որ դրա ճրագը կարող է լինել արտաքին ինչ-որ նոր մարտահրավեր Հայաստանի գլխին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.Փաշինյանին «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՓաշինյանը կրկին դիմեց իր արդեն կանխատեսելի դարձած գործելակերպին՝ պшտերազմի սպառնալիքը դարձնելով ոչ թե պատասխանատվության հարց, այլ կոպիտ քաղաքական գործիք․ Օսկանյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԱզգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՍենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան