Ամուր պահենք մեր պետականությունը հզորացնող հիմնասյուները՝ մեր ջանքերն ուղղելով հայրենիքի ծաղկմանը, տնտեսական կայունությանը և զարգացմանը. ԶՊՄԿ
Հասարակություն1991թ․ սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի անկախության կամարտահայտման արդյունքում Հայաստանը դարձավ անկախ պետություն, որն անցած 33 տարիների ընթացքում հաղթահարել է բազում դժվարություններ:
Բայցևայնպես մեր ժողովրդի կամքը միշտ ամուր է, և շատ ծրագրեր ու նպատակներ դեռ կան, որ պետք է իրագործվեն մեր պետությունում: Այդ ծրագրերի իրագործումն անհնար է առանց հզոր տնտեսության, որի ուժեղ հիմքերից է երկարամյա ավանդույթներ ունեցող մեր հանքարդյունաբերությունը։
Ամուր պահենք մեր պետականությունը հզորացնող հիմնասյուները՝ մեր ջանքերն ուղղելով հայրենիքի ծաղկմանը, տնտեսական կայունությանը և զարգացմանը:
Շնորհավոր, անկախության տոնը։