Լրահոս
Կարևոր


Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրացույցը հուշում է, որ ընդամենը մի քանի օրից աշնան առաջին ամիսը կդառնա «պատմական»: Սեպտեմբերի ավարտը, ամեն պարագայում, նշանակալի է լինելու, առաջին հերթին՝ հոգևոր-բարոյական, ազգային-կրոնական առումներով: Բնականաբար, նկատի ունենք Մյուռոնօրհնեքի հետաձգված արարողությունը և վեցամյա դադարից հետո վերանորոգված Մայր տաճարի վերաօծումը: Մյուռոնօրհնեքը, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենար դեռ 1 տարի առաջ, սակայն նկատի ունենալով փաշինյանական իշխանության կողմից Արցախն աղետի մատնելն ու բազմահազարամյա բնօրրանի հայաթափումը՝ Հայ առաքելական եկեղեցու հովվապետն ու հոգևոր բարձր դասը հետաձգեցին այդ արարողությունը, ինչը միանգամայն հասկանալի էր:

Ինչ վերաբերում է Մայր տաճարի վերաօծմանը, ապա դա ևս խիստ խորհրդանշական է: Արդեն ուղիղ 6 տարի է, ինչ հայ քրիստոնյաներիս համար գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի դռները փակ էին՝ վերականգնման և վերանորոգման պատճառով: Այս շաբաթավարտին նախատեսված է Մայր տաճարի վերաբացումն ու վերաօծումը: Նույնիսկ բավական քաղաքականացված շրջանակներում կան անձինք, որ դրա մեջ որոշակի նախախնամություն ու խորհուրդ են տեսնում: Եթե կրոնական ու գուցե նաև՝ միստիկական նման ընկալումները դնենք մի կողմ, ապա Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությունները հավել յալ քաղաքական ուշադրություն են սևեռել իրենց վրա նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, նրա ՔՊ-ն դրսևորում են ծայրահեղ թշնամական վերաբերմունք առ Հայ առաքելական եկեղեցին և հոգևոր դասը: Իսկ նախօրեին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սրբազան պայքարի» հրավիրած մեծ հավաքը՝ ահռելի ու լեփ-լեցուն դահլիճում:

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնավորապես հայտարարեց. «Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը: Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ի մասնավորի՝ սեպտեմբերի 28ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»: Հաշվի առնելով առկա տրամադրություններն ու ընթացիկ զարգացումները՝ կարելի է ասել, որ սա աշնան «թեժացման» կոնկրետ հայտ է:

Ըստ որում, երբ ասում ենք՝ «թեժ աշուն», ամենևին պարտադիր չէ դրա տակ հասկանալ փողոցային հուժկու հավաքներ, փաշինյանական ոստիկանության ու «կարմրասև բերետների» հետ արյունահեղ ընդհարումներ և այլն: Էականն այն է, որ քաղաքական գործընթացները որոշակիանում են ու ակտիվանում: Ու խոսքը միայն «Սրբազան շարժման» մասին չէ, ի դեպ: Կա ընդհանուր ակտիվացում՝ առկա գործընթացների համատեքստում: Այդ տեսանկյունից աշնան «թեժացմանը» նպաստում է նաև հենց Նիկոլ Փաշինյանը: Նա, մեծ հաշվով, «նախընտրական արշավի» տպավորություն թողնող գործողությունների է դիմում, նրա այցերը կամ «հեծանվաքշոցիները» ձևավորվում ու մատուցվում են հենց «նախընտրական արշավի» տրամաբանությամբ ու ոճով: Նման դրսևորումները նկատի ունենալով՝ առանձին փորձագետներ նշում են, որ Փաշինյանը արդեն իսկ պատրաստվում է ընտրությունների: Իշխանական շրջանակներից «տեղեկատվական» արտահոսքեր են լինում, թե՝ Փաշինյանը ընտրությունների է գնում (հերթական, թե արտահերթ՝ ժամանակը ցույց կտա):

Ընդ որում, նկատենք՝ իր պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ համապետական ընտրությունները «հերթականով» չի անցկացրել. թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ընտրությունները եղել են արտահերթ: Այն, որ «գործընթացներ» են խմորվում ու ակտիվանում են կամ ակտիվանալու հստակ նախանշաններ կան, էլ չասած՝ նախադրյալների մասին, հրաշալի հասկանում է և Նիկոլ Փաշինյանը: Նա, բնականաբար, ձգտելու է հնարավորինս կասեցնել կամ սառեցնել այդ գործընթացները, խմորումները, հնարավոր զարգացումները: Հարկավ, այդ զուգահեռ նպատակն ունեն իրենց մեջ նրա զանազան «բեմադրված շոու»-ները: Բայց Փաշինյանը ավելի շատ շեշտը դնում է արդեն բազմիցս փորձարկած ռեպրեսիվ մեթոդներին, մասնավորապես՝ «քրեական գործերի», կամ ինչպես նշել էինք մեր նախորդ համարներից մեկում՝ «իրավապահ համակարգի» միջոցով: Նպատակը ակնհայտ է՝ զանազան «գործերի» միջոցով հնարավորինս թուլացնել ընդդիմադիրներին, անել այնպես, որ նրանց սահմանափակ ռեսուրսները կենտրոնանան այդ «գործերի» ու դրանց ուղեկցող հանգամանքների վրա: Փաշինյանական այդ «գծի» մասին են վկայում ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «գործի» հետ կապված վճռի բողոքարկման նախաձեռնությունը, այնպես էլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործի» , այսպես ասենք՝ «թարմացումը»:

Արդեն չենք խոսում Արմեն Աշոտյանի, Գերասիմ Վարդանյանի, Արմեն Գևորգյանի «գործերի» ու այլ նման դրսևորումների մասին: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը մի մաշիկի մեջ խոթած, ցանկանում է հասնել այն բանին, որ ընդդիմությունը կա՛մ բանտերի դռանը լինի, կա՛մ դատարանների, կարճ ասած՝ հրապարակում կամ, առավել ևս, կուսակցական գրասենյակներում հավաքվելու ժամանակ չունենա: Բայց, մյուս կողմից՝ իրավիճակն այնպիսին է, որ փողոցային ակցիաները, մանավանդ՝ բազմամարդության և անելիքի ու ծրագրերի հստակության պարագայում, կարող են քաղաքական դետոնատորի (փոխաբերական իմաստով, իհարկե) դեր խաղալ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արդեն նույնիսկ կրթական ցածր ցենզ ունեցողների համար պարզ է, որ Փաշինյանի ասած «խաղաղության» պայմանագիրը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ծրագիր է, որ ոչ մի խաղաղություն ու, առավել ևս, անվտանգություն էլ չի սպասվում, և այսպես շարունակ:

Ի լրումն, տնտեսական վիճակը վատանում է, Հայաստանն ուղղակիորեն ճկռել է Փաշինյանի կողմից կրկնապատկված արտաքին պարտքի տակ, աղքատներն ավելի են աղքատանում, իսկ փաշինյանական պաշտոնյաներն ու նրա «նորահարուստները» կտրուկ գիրանում են, այս դեպքում՝ թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ բառացի, չնայած ամեն տեսակ «հեծանվավազքերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ