ՄԱԿ-ում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները
ՔաղաքականությունՆյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի վարչապետ X-ի էջում արված գրառումից։
«Հրաշալի էր, որ այսօր ավելի վաղ ՄԱԿ-ում կայանալիք Ապագայի գագաթնաժողովի կուլիսներում հանդիպել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։