Չինական Xpeng-ը երկտեղանի մարդատար դրոնով ավտոմեքենա կթողարկի (լուսանկարներ)
ՖոտոՉինական Xpeng-ը շուտով կթողարկի 6 անիվներով հիբրիդ, որի վրա կլինի երկտեղանի մարդատար դրոն, գրում է Dzen-ը:
Սարքը կոչվում է Land Aircraft Carrier։ Այն եռասռնանի ավտոմեքենա է՝ հիբրիդային ներկառուցմամբ։ Այն կունենա 800 վոլտ լարման հնարավորություն, փոքր ներքին այրման շարժիչ, որը կլիցքավորի քարշող մարտկոցը։ Հեռահարությունը կլինի 1000 կմ։
Ցամաքային ավիակիրի հիմնական խնդիրը մարդատար դրոնի տեղափոխումն է։ Այն Xpeng-ի դուստր ձեռնարկությունն է, որը զբաղվում է էլեկտրական ավիացիայի զարգացմամբ։
Երկտեղանոց eVTOL դրոնն արդեն հավաստագրվել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից։ Այն պետք է հանրությանը ներկայացվի նոյեմբերին։
Land Aircraft Carrier-ը կհավաքվի հատուկ գործարանում։ Արտադրության մեկնարկը նախատեսված է 2025 թվականի ամռանը, վաճառքը՝ 2026 թվականին։
Մոտավոր արժեքը կլինի մոտ 280 000 դոլար։