Կոնվերս Բանկի հովանու ներքո կայացել է Նարեկ Հախնազարյանի մենահամերգը
ՀասարակությունԴասական և ֆոլք երաժշտություն, ջերմ ընդունելություն և հոտնկայս ծափողջույններ: Սեպտեմբերի 22-ին կայացել է աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի սպասված մենահամերգը Երևանում։
Երեկոյի հատուկ հյուրն էր անվանի դաշնակահար Գեորգի Չաիձեն։
«Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Շնորհակալ եմ իմ արվեստի նկատմամբ հետաքրքրության համար: Այսօր մեզ հետաքրքիր ծրագիր է սպասվում. ծրագիր, որը և՛ բավականություն կպատճառի, և՛ շատ չի ծանրաբեռնի, միևնույն ժամանակ՝ կկրթի։ Այս անգամ ծրագիրը հենց այդպիսին է․ շատ յուրահատուկ սիմբիոզ է լինելու՝ եվրոպական ռոմանտիկ երաժշտության, դասական և ֆոլկլորային»,- ողջույնի խոսքով նշել է Նարեկ Հախնազարյանը՝ կարևորելով Կոնվերս Բանկի աջակցությունը համերգի կազմակերպման հարցում:
Համերգային ծրագրում հնչել են Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործությունները։
Նշենք, որ սա Նարեկ Հախնազարյանի և Կոնվերս Բանկի համագործակցությամբ անցկացված երկրորդ համերգն էր: Առաջին համագործակցությունը կայացել էր մոտ հինգ տարի առաջ և կրկին մեծ ոգևորությամբ ընդունվել ունկնդրի կողմից:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: