Լուկաշենկոն խոստացել է, որ Բելառուսը բջջային հեռախոս կարտադրի
ՔաղաքականությունԲելառուսը մտադիր է սեփական ծրագրային ապահովմամբ բջջային հեռախոս արտադրել։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ճարտարագիտական և տեխնիկական բուհերի ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում կան ձեռքբերումներ: Մենք նույնիսկ սեփական նոութբուք ենք արտադրել: Երկիրը զարգանում է, մարդիկ էլ են զարգանում: Եվ նաև կստեղծենք հայրենական արտադրության բջջային հեռախոս, որի մասին հիմա շատ է խոսվում։ Մենք պետք է դա անենք, քանի որ գաջեթներն այսօր, ինչպես տեսնում ենք, վերածվել են զենքի տեսակի։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է Բելառուսի նախագահը։