Լրահոս
Կարևոր


Հազարավոր կյանքեր խլած պատերազմներ, որ շարունակվում են... ամեն օր. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեղանների շուրջ ամենաշատը խաղաղության կենացն են խմում: Այդպես էր պատերազմից առաջ, այդպես է պատերազմից հետո: Բայց ո՞ր մի պատերազմից: Դրանք մեկը մյուսին հերթ չտվեցին: Սկզբում Արցախյան ազատագրական պայքարն էր: Մեզ պետք էր այդ հաղթանակն օդ ու ջրի պես: Վախենում եմ ասել այս միտքը, բայց գուցե շատերը լիովին չգիտակցեցին այդ հաղթանակի իրական կարևորությունը, այդ հաղթանակը, որը հիմք դրեց Արցախի ինքնորոշման իրավունքին, ավելի հողեղեն չդարձրեցին: Գուցե եթե ավելի շատ ջանք գործադրվեր, ոչ մի կենդանի էակ չէր կարողանա այսպիսի ողբերգություն բերել Արցախի գլխին: Իրականում այսօր ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:

«Եթե»-ներն այսօր ավելի շատ են, բայց փաստը մեկն է՝ 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած մարդիկ իրենց գործողություններով և ստորագրությամբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, և ձեռքները լվացին մի ամբողջ պետությունից, դրա բնակչությունից: Մի կողմ քաշվեցին ու լուռ հետևեցին, թե ինչ կատարվեց մեր հայրենիքի մի հատվածում: Սրանք համազգային ամոթի օրեր էին: Իսկ դրանից առաջ պատերազմ էր: Պատերազմ էր 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին, այն 44 օր տևեց, խլեց մեր մի քանի հազար տղաների կյանքը: Դրանից հետո թշնամուն հանձնվեցին Արցախի որոշ հատվածներ: Հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան պատերազմն էր Հայաստանի սահմաններին մի քանի ուղղությամբ, որը պետական այրերն ագրեսիա որակեցին:

Արդյունքը մի քանի հարյուր զոհերն են ու թշնամին, որը Հայաստանի Հանրապետության սուվերեն ու ինքնիշխան տարածքում է: Հետո 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն էր, թշնամի Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա: Հետևանքը՝ Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու մի քանի հարյուր զոհերն են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում: Դիտմամբ չեմ նշում թվեր, որովհետև դեռ կան անհետ կորածներ, որովհետև շատ հուղարկավորված տղաների պարագայում ծնողներն ունեն կասկածներ, չնայած ձեռքներին է ԴՆԹ հետազոտությունների արդյունքը, հարցեր շատ կան նաև գերեվարված տղաների մասով: Ինձ համար պատերազմը փայտի վառարանի տեսքն ուներ, որի վրա մշտապես դրված էր ջրով լի կաթսան, որ տաք ջուր ունենայինք, իսկ ներքևի հատվածում թաց փայտն էր շարված, որը պետք է հասցներ չորանալ: Բայց 90-ականներից հետո ծնված սերունդներն իրենց բաժին ընկած իրական պատերազմը տեսան: Նշածներիս շարքին ավելացրեք Ապրիլ յան պատերազմը: Բացի դա, տարիների ընթացքում թշնամին ոչ մեկ անգամ փորձեց ներխուժել մեր երկրի տարածք դիվերսիոն խմբերի տեսքով, բայց Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակների զինծառայողները թույլ չտվեցին դա, ավաղ, երբեմն նաև սեփական կյանքի գնով:

Կարծես անընդհատ պայքարում ենք ապացուցելու, որ սա մեր հողն է, մեր պետությունն է, մեր երկիրն է, որովհետև այլ տարբերակ չկա, նահանջելու տեղ չկա: Իսկ հիմա ի՞նչ տեսք ունի պատերազմն ինձ համար: Ինձ մեր տղաների տեսքով է ներկայանում արդեն ամիսներ շարունակ: Երբ սկսեցինք «Փաստում» պատմել նրանց մասին, գիտեինք, որ առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն ենք ստանձնում, երկրորդ՝ հեշտ չի լինելու: Չկեղծեմ՝ երկրորդի մասով մեղմ էինք ասում: Այս մի քանի ամսվա ընթացքում ինչ պատմություն ասես չլսեցինք, ինչ ողբերգության մասին ասես չիմացանք: Ծնողների հետ զրուցեցինք, որոնք իրենց միակներին են կորցրել և այժմ պայքարում են, որ իրենց ընտանիքներում մանկան ճիչ լսվի: Ծնողների, որոնք չէին կարողացել մի վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին՝ նրանց մարմինները անճանաչելի էին եղել, ոմանք նաև իրենց որդիներից միայն մասունքներ էին հուղարկավորել:

Զրուցեցինք ծնողների հետ, որոնց որդիները գերեզմանատեղի չունեն, մինչ օրս անհետ կորած են համարվում: Ո՞ւր գնա ծնողը խունկ ծխելու: Այս հարցի պատասխանը նա արդեն չորս տարի է, ինչ չունի: Որդին չկա, ծնողը տարբեր աղբյուրներից գիտի, որ նա ծանր վիրավորում է ստացել և տոկոսային մեծ հարաբերակցությամբ ողջ չէր կարող մնալ, բայց մարմինը չի տեսել: Որևէ բանական մարդ, երբ պատկերացնի այս տեսարանները, կկարողանա՞ չմոտենալ խելագարության շեմին: Պատերազմներն իրենցից հետո նաև անպատասխան հարցեր են թողնում: Բոլոր պատերազմների պարագայում տարբեր դրվագներով հարուցված քրեական գործեր կան, որոշների դեպքում գործերն արդեն դատարաններում են, կալանավորված անձինք կան:

Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, պատասխաններ՝ զրո: 2022 թ.-ի սեպտեմբերին Իշխանասարում անմահացած մեր տղաների ծնողները «Փաստի» հետ զրույցում յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է, որ տղաների թիկունքը բաց է եղել, որ օգնության չեն հասել: Քրեական գործ կա հարուցված, զրո արդյունք: Նույն վիճակն է այդ պատերազմում այլ ուղղություններով ռազմական գործողությունների մասով՝ Սոթք, Ներքին Հանդ և այլն: Ծնողներին նաև բարկացնում է այն, որ ռազմական այդ գործողությունները պատերազմ որակավորումը չեն ստանում, որ իրենց որդիներին պաշտոնական գերատեսչությունները չեն հիշում: Կարո՞ղ եք ասել, թե քանի պետական ցավակցական ուղերձ հնչեց այս տարի սեպտեմբերի 13-ին: Ոչ մի: Բոլոր սեպտեմբերի 27-երին կհնչի: Վայ մեր ականջներին, որ այդ պաթոսախեղդ ու իմաստազուրկ ուղերձներն ենք լսելու ամեն տարի:

Երբեմն զգացողություն ունեմ, որ եթե լրատվամիջոցները, գրող-հեղինակները, անհատները չլինեին, պատերազմի ժամանակ անմահացած տղաներին անուն առ անուն ճանաչելու հնարավորություն մեր հանրությունը չէր ունենա: Շատերն, օրինակ՝ չգիտեն, որ 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել: Մեր հանրության որոշ մասի այս անտեղյակությունը նաև բարկացնում է: Ուզում ես, որ հատկապես նրանք, որոնք «քաղաքականությամբ չեն զբաղվում», առերեսվեն իրականության հետ: Գուցե դրա համար պետք է դիտեն բոլորիս որդիների գնդակահարության ու խոշտանգման կադրերը, թե ինչ տեսքով են տղաների մարմինները հասել նրանց ընտանիքներին: Գուցե այս դաժան առերեսումը մարդկանց դուրս բերի այս համատարած թմբիրից:

Գուցե պետք է դաժան իրականությանն առերեսվենք, որ ուշքի գանք: Այսօր Վեհափառ Հայրապետի ձեռամբ կօրհնվի Սրբալույս Մյուռոնը: Ասում են, որ այն իր հրաշագործ զորությամբ կարող է փոխել մեր կյանքը, լցնել այն հույսով, հավատով և սիրով: Մյուռոնօրհնությունը հերթական հնարավորությունն է Աստծուն մոտենալու, իսկ այսօր մեր ապավենն Աստված է, քանի որ, ավաղ, երկրի վրա այս պահին հենման կետեր, բացի մեր հայրենիքից, չունենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանՈմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն ԹորոսյանՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. ՓաշինյանԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԵս բանակցություններ եմ ունեցել վերջին օրերին Իրանի հետ և պլանավորում եմ շարունակել դրանք. ԹրամփԷդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին Բանակի դերը պետք է մշտապես բարձր լինի, սակայն այսօր հակառակն ենք տեսնում․ Ավետիք Հարությունյան