Լրահոս
Կարևոր


Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարթակում ներկայում աշխարհակարգի փոփոխության, այն է՝ բազմաբևեռ աշխարհակարգի անցման գործընթացն աչքի է ընկնում հակամարտությունների սրացմամբ, ինչը մեծացնում է տարածաշրջանային պատերազմների բռնկման հավանականությունը։ Որոշ փորձագետներ նույնիսկ չեն բացառում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի տեղային կամ լոկալ բնույթ ունեցող պատերազմները կարող են շատ արագ ընդլայնել իրենց աշխարհագրական սահմաններն՝ ընդգրկելով բազմաթիվ արտատարածաշրջանային ուժերի։ Օրինակ՝ Իսրայելապաղեստինյան հակամարտությունը արդեն իսկ ծավալվելու միտումներ է դրսևորում։ Իսրայելը գործողություններ է սկսել Լիբանանի հարավում Հզբոլլահի դեմ՝ ռմբակոծելով այդ խմբավորման առաջնորդներին։

Ռմբակոծությունների զոհ գնացին նաև իրանյան բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ երևույթին, կոորդինացնում էին խմբավորման գործողությունները։ Բայց քանի որ ինչպես ՀԱՄԱՍ-ը, այնպես էլ Հզբոլլահը սերտորեն կապված են Իրանի հետ, ապա այս խմբավորումների ղեկավարության ոչնչացումը առաջ է բերում Իրանի հակազդեցությունը։ Եվ ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ Իրանը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ ուղղարկեց Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն էլ իր հերթին է խոստացել հուժկու հակահարված հասցնել Իրանին։ Պարզ է, որ հակահարվածները միայն Իրանով չեն սահմանափակվի և ընդգրկելու են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Եմենը, որտեղ գործում են Իրանի աջակցությունը վայելող շիա խմբավորումները։

Իրանն էլ իր հերթին փորձելու է ժամանակ շահել իր ազդեցության տակ գտնվող պրոքսի ուժերը վերակազմավորելու համար, որպեսզի դրանց միջոցով առավել ակտիվ գործողություններ սկսի։ Ինչոր մի պահի այս հակամարտությունը կարող է ընդգրկել նաև ԱՄՆ-ին, որը Թել Ավիվի ամենամեծ աջակիցն է ու սպառազինություններ է մատակարարում Իսրայելին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան աջակցություն է հայտնում Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։ Անկարան փորձում է իրեն դիրքավորել որպես առաջատար երկիր իսլամական աշխարհի իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի չհեղինակազրկվի մահմեդականություն դավանողների շրջանում։

Բայց Թուրքիայում անհանգստություն կա, որ հակամարտության ընդլայնումը ինչ-որ մի պահի կարող է ընդգրկել նաև իր տարածքը։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Իսրայելը, «ավետյաց երկրի» գաղափարով տարված, Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։ Մյուս կողմից էլ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են ձեռնտու լինել Անկարային՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման համար։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում միայն Իրանն է, որ միշտ կոշտ է արձագանքել Անկարայի ու Բաքվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու ձգտումներին՝ հայտարարելով, թե իրենց համար անթույլատրելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Իսկ երբ Իրանը պատերազմի մեջ ընկղմվի, ապա հնարավոր կլինի թուլացնել Թեհրանի հակազդեցությունն այս ուղղությամբ։ Ավելին՝ հենց Ադրբեջանը կարող է դառնալ այն հենահարթակը, որտեղից Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին։

Պատահական չէ, որ բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցել։ Ադրբեջանը ներկայում մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում, այդ թվում՝ իսրայելական նորագույն սպառազինություններ։ Բայց Հարավային Կովկասում առկա պայթյունավտանգ իրավիճակը ավելի մեծ ընդգրկվածություն ունի։ Պակիստանը սկսել է կործանիչներ մատակարարել Ադրբեջանին, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին դարձել է Հայաստանին ամենաշատ զենք մատակարարող երկիրը։ Այսինքն, Հնդկաստան-Պակիստան հակասությունները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում։ Եվ Հնդկաստանը սպառազինություններ մատակարարելու միջոցով մի կողմից՝ զարկ է տալիս տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի միջոցով կանխում է Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացումը, որը հետագայում սպառնալիք է ստեղծելու նաև իր համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկրի տարածաշրջանային դերակատարության ժամանակավոր նվազում է նկատվում՝ կապված նրա հետ, որ Մոսկվայի ուշադրությունը գերազանցապես ուկրաինական ճակատի վրա է կենտրոնացած։ Ճիշտ է՝ Ուկրաինայի արևել յան մասում ռուսական ուժերը ժամանակ առ ժամանակ առաջընթաց են արձանագրում, բայց պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխատեսելի չէ, քանի որ արևմտյան երկրները շարունակում են մեծ աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Ուստի, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի և ավելացնում է իր ռազմական բյուջեն 25 տոկոսով, ինչի արդյունքում նվազում են սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը։ Ռուսական տնտեսության շարժիչ ուժն էլ դարձել է ռազմարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ Ռուսաստանը, պատժամիջոցների ծանրությունը կրելով հանդերձ, անցյալ տարի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ ունեցավ՝ 3,6 %՝ տնտեսության արագացմամբ առաջ անցնելով նույնիսկ Մեծ յոթնյակի բոլոր պետություններին։

Ավելին, 3 %-ը գերազանցող աճ է կանխատեսվում նաև այս տարի, բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսագետները չեն բացառում նաև ռեցեսիայի հավանականությունը՝ հատկապես այն պարագայում, երբ պատերազմը ավարտվի, ու ռազմարդյունաբերությունը դադարի կատարել այն դերակատարությունը, ինչ հիմա է կատարում։ Արևմուտքը փորձում է հյուծել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից էլ՝ զսպել Չինաստանի հզորացումը։ Եվ դա է պատճառը, որ հակաարևմտյան հողի վրա Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում բավական ջերմացում է նկատվում։ Արևմուտքի ճնշումների տակ է նաև Իրանը, որը խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա հակասություններին։ Ընդ որում, այս համագործակցությունն արտահայտվում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հողի վրա։

Նույնիսկ դիտարկվում է Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության հեռանկարը։ Թեհրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է նաև Հայաստանի համար տնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում տարածաշրջանում ռուս-իրանական տանդեմի ձևավորման հավանականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է