«Մի անգամ առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց, 4 ժամ հետո վերադարձա». Սոս Ջանիբեկյան
Ֆոտո«Մայրս ուղղորդել է ինձ կյանքում, իսկ հայրս ինձ տղամարդկային խորհուրդներն է «ռենդոմ» տվել: Մի անգամ, երբ ես առանց գնդակ բարձրացա տուն, հայրս ասաց՝ ու՞ր է գնդակդ, ասացի՝ կողքի բակից վերցրել են, կտան: Ստեցի: Ասաց՝ առանց գնդակ տուն չգաս ու դուռը դանդաղ փակեց: Երևի 10-12 տարեկան էի: Ես իջա: Կարծես գնայի դեպի մահ ու վերադառնայի: Իջա, երկար մնացի շքամուտքում...
Մի խոսքով, գնացի, գնդակս վերցրեցի, իհարկե, դա երկար տևեց: Երևի 4 ժամ հետո եմ տուն վերադարձել, բայց գնդակով, հաղթած, ինքնագնահատականս բարձր հորս աչքերում: Ու դա մնաց մինչև հիմա: Հիմա, եթե գնդակս վերցնեն, գիտեմ, ոնց հետ վերցնեմ»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: