Լրահոս
Կարևոր


Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ է կատարվում Թուրքիայում ու Ադրբեջանում, թե ինչ գաղափարախոսություն է հետևողականորեն իրականացվում այդ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն մեզ հետ կապված, պակաս էական չէ, քան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի ներսում: Բավական է հետևել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների «Իրական Թուրքիա» նախագծի շրջանակում մատուցված թուրքադրբեջանական մեդիատիրույթի հիմնական ասուխոսի հերթական չափաբաժնին, կարելի է որոշակի եզրահանգումների գալ: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում հիմնական քաղաքական հարցերից մեկը Էրդողանի վերջին ելույթն էր, որտեղ նա «մերկացրեց» սիոնիստական ծրագրերը՝ հայտարարելով, որ Նեթանյահուի ռեժիմը Պաղեստինից ու Լիբանանից հետո հարվածելու է Թուրքիային:

Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր...

ԱՄՆ-ին՝ Միացյալ Նահանգների հայամետ գործիչների կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ: Ալիևը ԱՄՆ վարչակազմին երախտամոռ է անվանում՝ հիշեցնելով, որ երբ նրանց պետք էր, Աֆղանստան զենք ու տեխնիկա փոխադրում էին Ադրբեջանով ու ադրբեջանական իշխանության օգնությամբ: Ճիշտ է, Ալիևն էլ «մոռանում» է, որ իր կլանը դրանից ահռելի ֆինանսական ու քաղաքական կապիտալ էր ստանում, չհաշված՝ Աֆղանստանից թմրանյութերի էքսկլ յուզիվ «արտահանումը»: Ցեղասպանական ոճրագործություններ ու այլևայլ հակամարդկային դրսևորումներ ունեցած Ալիևը հայերին մեղադրում է... վանդալիզմի մեջ: Արդեն լրիվ բացեիբաց Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստան վերադառնալու, Սյունիքը, Սևանը (ոչ միայն) զավթելու մասին: Իսկ ի՞նչ կա Հայաստանում: Իսկ Հայաստանում փառատոններ են ու... հեծանիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ Կարապետյան