«Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան
ՖոտոԵրգչուհի Քրիստինե Պեպելյանն ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է նոյեմբերի 17-ին՝ Peacock թատրոնում կայանալիք համերգի մասին:
«Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ, նրա անվան շուրջ, որովհետև նշելու ենք նրա 70-ամյակը: Ես ավելի քան վստահ եմ, որ իմ երաժիշտ ընկերները ևս շատ հուզված և ոգևորված են այս առիթով, որովհետև պիտի լինի բացառապես կենդանի հնչողություն: Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ, քանի որ Արամ Ասատրյանն այն անունն է, որ եղել է բոլորի ընտանիքներում: Նա այն ձայնն է, որը պիտի ապրի հավերժ:
Ես կարծում եմ, որ Արամ Ասատրյանն այն արտիստն է, որ բոլորը մանկության ու երիտասարդության տարիների հետ կապված ունեն հիշողություն: Այնպես որ ես շատ ոգևորված սպասում եմ նոյեմբերի 17-ին՝ Peacock թատրոնում մեր հանդիպմանը՝ միասին նշելու մեր շատ սիրելի, մնայուն անուն Արամ Ասատրյանի 70-ամյակը: Անհամբեր կսպասեմ բոլորիդ»,- ասել է երգչուհին: