Լրահոս
Կարևոր


Պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Իր համահեղինակներ Ջեյմս Րոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ միասին, այս տարվա Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ծագումով հայազգի, Ստամբուլում ծնված և մեծացած, և հիմնականում ԱՄՆ-ում աշխատող տնտեսագետ Դարոն Աճեմողլուն։

Սա կարևորագույն ձեռքբերում է այս գիտնականների համար, քանի որ նրանց հեղինակած աշխատությունները դեռևս շատ թարմ են (Նոբելյան մրցանակները հաճախ տրվում են գիտական աշխատությունների հրապարակումից 30-40 տարի անց): Աճեմողլուի և Րոբինսոնի կողմից առավել նշանավոր աշխատությունը՝ "Ինչու են ազգերը ձախողում" հրապարակվել է ընդամենը 12 տարի առաջ, և թեև շատ հարցերում վիճելի է, միանգամից համաշխարհային բեստսելեր է դարձել։

Այս հիմնարար աշխատության կարևորագույն թեզը երկրների տնտեսական հաջողության, և նրանցում գործող քաղաքական համակարգի միջև կապի բացահայտումն է բազմաթիվ երկրների օրինակով։ Հեղինակները ծավալուն ապացույցներ են ներկայացնում առ այն, որ այլ հավասար պայմանների դեպքում, տնտեսական հաջողության են հասնում այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը մրցակցային և ներառական է, արդյունքում դատական համակարգն ավելի անկախ և արդյունավետ է, գործարարների վրա քաղաքական ճնշումը և կոռուպցիոն բեռը՝ զգալիորեն պակաս, տնտեսության տարբեր ոլորտներ մուտքի և գործունեության ազատությունը՝ շատ ավելի բարձր։

Թեև այս օրինաչափությունից որոշակի բացառություններ ևս կան, ընդհանոր առմամբ նմանատիպ երկրների դեպքում այն հստակ գործում է։ Առավել ակնառու են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների միջև տարբերությունները՝ ներառական, ժողովրդավար և կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները շատ ավելի մեծ տնտեսական հաջողության են հասել, քան նրանք, որտեղ գերիշխել է մեկ կուսակցություն, կամ եղել է ռազմական դիկտատուրա։

Մեզ համար այստեղից կա մի պարզ հետևություն՝ պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, որպեսզի դատարանները անկախ լինեն, իրավունքը՝ գերակա, քաղաքական հակառակորդներին շինծու գործերով չկալանավորեն, իսկ գործարարներն էլ ու նրանց ձեռնարկությունները չդառնան կամայական բռնազավթման թիրախ։ Ցավոք, այսօր մենք դեռ հեռու ենք դրանից (և շարունակում ենք հեռանալ), սակայն եթե ցանկանում ենք կենսունակ մնալ, և հաջողության հասնել մեր գիշատիչ արտաքին միջավայրում, ուրիշ այլընտրանք չունենք։

Այսքանով ջերմորեն շնորհավորւմ եմ պարոն Աճեմողլուին և նրա գործընկերներին, և հույս հայտնում, որ երբևիցե կկարողանանք նրանց հետ անմիջական աշխատել ի բարօրություն մեր ազգի ու պետության։

Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան